National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
08.08.2024
Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում
1 / 14
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից, որտեղ ԱԺ նախագահին դիմավորել է մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը:

Դրանից հետո Ալեն Սիմոնյանն այցելել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչներին, այնուհետեւ դիտարկման միջոցով ծանոթացել սահմանային իրավիճակին: Շրջայց կատարելով «Ջերմուկ Գրուպ» ընկերությունում՝ ԱԺ նախագահը ծանոթացել է գործարանի արտադրական կարողությունների զարգացմանը:

Խորհրդարանի ղեկավարը եղել է նաեւ Վայք եւ Եղեգնաձոր համայնքներում, այցելել սահմանամերձ Խնձորուտ բնակավայր, զրուցել գյուղացիներին մտահոգող տարաբնույթ թեմաների շուրջ ու դրանց լուծումներ տալու պայմանավորվածություններ ձեռք բերել:

ՀՀ ԱԺ նախագահն աշխատանքային այցի ընթացքում եղել է նաեւ ՊՆ N զորամասում, զրուցել զինծառայողների հետ, ծանոթացել վերջիններիս սոցիալ-կենցաղային պայմաններին ու նրանց խաղաղ ծառայություն մաղթել: