Տպել
09.09.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին:

Կողմերը քննարկել են Ազգային ժողով-Միջազգային հանրապետական ինստիտուտ համագործակցության օրակարգն ու զարգացման ուղիները: Ընդգծվել է, որ IRI-ի հետ Ազգային ժողովի կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել են վերապատրաստման մի շարք դասընթացներ ամենատարբեր ոլորտներում, կլոր-սեղաններ, լսումներ:

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Սթիվեն Նիքսն Ալեն Սիմոնյանին է ներկայացրել իրենց կազմակերպության ռազմավարական առաջնահերթությունները՝ ուղղված դատաիրավական, սահմանադրական բարեփոխումներին: Նա ՀՀ ԱԺ նախագահին է հանձնել իրենց կազմակերպության կողմից վերջերս Հայաստանի ամբողջ տարածքում արված սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք վերաբերելի են օրենսդիր, գործադիր եւ իշխանության այլ ճյուղերին:

Հանդիպման ավարտին Միջազգային հանրապետական ինստիտուտի հետ համագործակցության շրջանակում կարեւորվել է մարզերի եւ օրենսդրի գործունեության ոլորտներին քաղհասարակության ներգրավվածության նպաստումը: