Տպել
20.01.2020
ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահին
1 / 7

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 20-ին ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսին:

Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ նրա այցը եւ Հայաստանում ունեցած շփումները կնպաստեն երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը: ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի եւ Մեքսիկայի միջեւ աշխարհագրական հեռավորությունը չի կարող խանգարել հարաբերությունների հետագա ջերմացմաը, որոնց մեջ մեծ դեր կարող են ունենալ միջխորհրդարանական հարաբերությունները: Արարատ Միրզոյանը նաեւ հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի համատեղ աշխատանքները կօգնեն, որպեսզի Հայաստանի եւ Մեքսիկայի խորհրդարանների միջեւ շփումներն արդյունավետ լինեն ինչպես երկկողմ հարթությունում, այնպես էլ միջխորհրդարանական հարթակներում:

Արարատ Միրզոյանն ու Ադոլֆո Տոռես Ռամիրեսը խոսել են նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Մեքսիկայի խորհրդարանը կհամալրի այն խորհրդարանների շարքը, որոնք, պատմական արդարության սկզբունքից ելնելով, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, նաեւ շեշտել է, որ Հայաստանն իր միջազգային գործընկերներից ակնկալում է հավասարակշիռ դիրքորոշում Արցախի խնդրում:

Ադոլֆո Տոռես Ռամիրեսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ տեղեկացրել, որ աշխատանքներ են տարվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ինչպես նաեւ խոստացել ջանքեր գործադրել, որպեսզի տեսանելի դառնա Արցախի Հանրապետությունում այս պահին տիրող իրավիճակը: Նա շեշտել է, որ իրավիճակի հանգուցալուծումը, անշուշտ, խաղաղությունն է: Ադոլֆո Տոռես Ռամիրեսն իր մեծագույն ցանկությունն է հայտնել, որպեսզի Մեքսիկայի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունն առավել խորանա եւ Արարատ Միրզոյանին հրավիրել է Մեքսիկա: «Կարծում եմ, որ Մեքսիկայի Պատգամավորների պալատի նախագահի այցը Հայաստան, ինչպես նաեւ Ձեր փոխադարձ այցը Մեքսիկա՝ պատմական առումով հարաբերությունների զարգացման նոր փուլ կարձանագրեն»,- նշել է Ադոլֆո Տոռես Ռամիրեսը:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել մանրամասն տեղեկությունների համար՝ նշելով, որ սիրով Հայաստանում կհյուրընկալի իր մեքսիկացի գործընկերոջը եւ ինքն էլ սիրով կայցելի Մեքսիկա: «Ուրախությամբ լսեցի ձեր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, կարծում եմ, որ լուրջ աշխատանքներ կան այս ուղղություններով, եւ ի վերջո կհաջողենք: Մեր օրակարգում նաեւ բազմաթիվ այլ հարցեր կան եւ վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ մեր խորհրդարանները կհաջողեն այս ուղղություններով եւս արդյունավետ աշխատանքներ ծավալել: Որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ՝ մշտապես պատրաստ եմ աջակցել ձեր համատեղ նախաձեռնություններում»,- վստահեցրել է Արարատ Միրզոյանը:


16.12.2020
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ...

14.12.2020
Արարատ Միրզոյանը հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն արտախորհրդարանական ուժերի հետ մեկնարկած քաղաքական քննարկումների շրջանակում հանդիպում է ունեցել «Հանրապետութ...

11.12.2020
Արարատ Միրզոյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Զրուցակիցները քննարկել են ներքաղաքական եւ արտաքին քաղաք...

07.12.2020
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի նախագահի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ: Զրուցակիցները կարեւորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համ...

04.12.2020
Արարատ Միրզոյանը հանդիպել է ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախյան պատերազմ...

03.12.2020
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՍԴ նախագահի հետ
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանին: ...

03.12.2020
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԻՊ Արման Թաթոյանի հետ
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:   ...

03.10.2020
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն անհապաղ այցով մեկնել է Արցախ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն անհապաղ այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Հայաստանի խորհրդարանի խոսնակը առա...

24.09.2020
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահի հետ
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբեր...