National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
24.07.2012
Հովիկ Աբրահամյանի եւ Սերգեյ Նարիշկինի ճեպազրույցը Ազգային ժողովում
1 / 4

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ պաշտոնական այցով Հայաստան  ժամանած ՌԴ  Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը  հուլիսի 24-ին Ազգային ժողովում հանդես եկան համատեղ ճեպազրույցով:

Ամփոփելով այցի արդյունքները՝ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ քննարկվել են երկկողմ հարաբերություններին  վերաբերող բազմաթիվ հարցեր, որոնք առնչվում են տնտեսության, գիտության, կրթության, հումանիտար եւ այլ ոլորտներում փոխգործակցությանը, առանձնահատուկ կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը եւ զարգացումը: «Հաշվի առնելով Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային եւ ռազմավարական հարաբերությունները՝ մենք ընդգծեցինք նաեւ միջազգային խորհրդարանական կառույցներում փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը: Հատուկ շեշտվեց փոխադարձ կարեւորություն ներկայացնող հարցերում միասնական դիրքորոշման անհրաժեշտությունը եւ խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում»,- ասաց Հայաստանի խորհրդարանի ղեկավարը:

Խոսելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովում արդյունավետ համագործակցությունից` նա նաեւ տեղեկացրեց, որ սեպտեմբերին Երեւանում կկայանա ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների անվտանգության եւ պաշտպանության հարցերի հանձնաժողովների նախագահների առաջին խորհրդակցությունը:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝  հաշվի առնելով երկու խորհրդարանների միջեւ ձեւավորված սերտ համագործակցությունը եւ փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը՝ հայկական կողմն առաջարկել է քննարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում եւ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայում երկու խորհրդարանների ներկայացուցիչների ինստիտուտի ձեւավորման հնարավորությունը:

Ինչպես նշեց  ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ՌԴ  Դաշնային ժողովի Պետական դումայի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում միջպետական կապերի խորացման համատեքստում  կարեւորվել է երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը: 
  
  ՌԴ  Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության եւ ռուսական պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար, շեշտեց, որ Ռուսաստանի համար շատ կարեւոր ու թանկ են Հայաստանի հետ հարաբերությունները: «Դրանք դաշնակիցների, ռազմավարական գործընկերների հարաբերություններ են: Մեզ համար կարեւոր է հարաբերությունների զարգացումը տառացիորեն բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, անվտանգության, հումանիտար, այլ»,- նշեց  ՌԴ  Դաշնային ժողովի Պետդումայի նախագահը: Նրա խոսքով` երկու երկրներն էլ մեծ ուշադրություն են դարձնում երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների զարգացմանը հատկապես տնտեսության ոլորտում, եւ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցությունը աճի մեծ տեմպեր է արձանագրում: Մասնավորապես, ինչպես նկատեց պարոն Նարիշկինը, վերականգնվել են ապրանքաշրջանառության ծավալները երկու երկրների միջեւ`  հասնելով այն մակարդակին, որը կար մինչեւ համաշխարհային ֆինանսատնտեսական  ճգնաժամը, Հայաստանում  ռուսական կազմակերպությունների տարեկան ներդրումը  կազմում է շուրջ 3 միլիարդ դոլար: Տնտեսական ոլորտում համագործակցությանն անդրադառնալով՝  ՌԴ  Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահը խոսեց  նաեւ ԱՊՀ շրջանակներում Ազատ առեւտրի գոտու մասին պայամանագրին Հայաստանի միանալու հարցի մասին` հույս հայտնելով, որ դա  կնպաստի Հայաստանի տնտեսական զարգացմանը, ԱՊՀ երկրների հետ ապրանքաշրջանառության ավելացմանը:

Նա նաեւ շնորհակալություն հայտնեց  Հայաստանում ռուսաց լեզվի զարգացմանը նպաստելու, դպրոցներում եւ բուհերում դասավանդման բարձր մակարդակի, ռուսալեզու  լրատվամիջոցների ակտիվ գործունեության համար: Նշելով, որ երկու երկրների խորհրդարանները  մեծ հաջողությամբ համագործակցում են միջազգային հարթակներում, Սերգեյ Նարիշկինը նկատեց, որ  նրանց դիրքորոշումները կամ գրեթե համընկնում են, կամ պարզապես նույնական են առանցքային հարցերում:

Կողմերը բարձր գնահատեցին միջխորհրդարանական դիվանագիտության դերը հարաբերությունների հետագա զարգացման եւ համագործակցության խորացման գործում:
 
 



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am