National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
03.05.2017
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ
1 / 1

«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,

շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ:

Ազատությունն ու մշակույթն այն երեւույթներն են, որոնք անհնար է չափել եւ որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր երկրի ու ժողովրդի, յուրաքանչյուր պետության ու հասարակության համար: Լրատվական դաշտում ազատությունն ու մշակույթը գոյություն ունեն ոչ թե զուգահեռ, այլ միախառնված վիճակում: Եւ ցանկացած ոտնձգություն ազատ խոսքի հանդեպ ոտնձգություն է նաեւ մշակույթի հանդեպ, քանզի մամուլն ինքն էլ մշակույթ լինելով՝ նաեւ մշակույթ է ստեղծում: Միեւնույն ժամանակ, ազատ խոսքը զենքով ու բռնությամբ ճնշելը նույնչափ անընդունելի ու անթույլատրելի է, որչափ այն որպես զենք ու բռնության գործիք օգտագործելը:

Ավելի քան քառորդ դար ձեր՝ լրագրողներիդ ստեղծագործական միտքն ու խոսքն այլեւս ազատ են պարտադրանքից: Միակ պարտադրող ուժը ճշմարտությունն է, որն անհրաժեշտ է ոչ միայն լրատվական հասարակության մեջ: Իսկ ճշմարտությունը լիարժեք կարողանում է դրսեւորվել այն միջավայրում, որտեղ հնարավոր է մտածել ու գործել անկաշկանդ եւ ազատ, որտեղ կան արժանապատվության սթափ զգացում եւ իրավիճակի անաչառ գնահատում: Այդպիսի մթնոլորտում է ծնվում այն լրատվությունը, որն աջակցում ու ծառայում է առողջ քաղաքացիական հասարակություն եւ քաղաքական դաշտ, ուժեղ պետություն եւ բարեկեցիկ հասարակություն ունենալուն, այն լրատվությունը, որին սպասում եւ հավատում է քաղաքացին:

Մամուլը գոյություն ունի ոչ թե սիրվելու համար, այլ որպեսզի արտացոլի ու փոխի մեզ՝ պետությանը, հասարակությանն ու քաղաքացիներիս, որպեսզի մեզ դարձնի ավելի լավը, որպեսզի մեզ սովորեցնի երկխոսել, համերաշխ լինել, ընդհանուր լեզու գտնել եւ գիտակցել թե՛ միմյանց արժեքը, թե՛ պետականության կարեւորությունը:

Եւս մեկ անգամ շնորհավորելով Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ, զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, առողջություն եւ խաղաղություն, լավատեսություն եւ բարեկեցություն»:


08.03.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը եւ ձեր նուրբ ու քնքուշ տե...

28.01.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ, Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոն...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am