«Կարծում եմ, լավ առիթ է նախորդ տարվա ընթացքում իրականացված տնտեսական քաղաքականության հիմնական արդյունքների ամփոփման, առկա անելիքների գնահատման եւ այդ ուղղությամբ համապատասխան քայլերի ու մոտեցումների ուրվագծման համար: Իմ խորին համոզմամբ՝ այս հաշվետվության քննարկումները, ինչպես մշտական հանձնաժողովներում, այնպես էլ լիագումար նիստում ընթացան հենց այդ տրամաբանությամբ:
Ես չեմ ցանկանում անդրադառնալ հաշվետվության մեջ ներկայացված թվերին ու փաստերին, քանի որ եւ՛ կառավարության ներկայացուցիչը, եւ՛ պատգամավորներն արդեն մանրամասն ներկայացրել են դրանք: Չեմ ցանկանում նաեւ անդրադառնալ 2015 թվականին արձանագրված այն ձեռքբերումներին ու հաջողություններին, որոնք նպաստեցին պետության բնականոն կյանքի եւ հասարակության կենսագործունեության ապահովմանը: Կարծում եմ՝ այս պահին շատ ավելի կարեւոր է գնահատել այն առաջնահերթ խնդիրները, որոնց լուծմանն առաջիկայում պետք է ուղղված լինի կառավարության գործունեությունը:
Իհարկե, 2015 թվականին միջազգային անբարենպաստ տնտեսական միջավայրի պայմաններում Հայաստանի հիմնական առեւտրատնտեսական գործընկեր երկրներում եւ հատկապես` Ռուսաստանում, ի հայտ եկան մի շարք գործոններ, որոնց բացասական ազդեցությունը խիստ զգալի էր մեր երկրի տնտեսության վրա: Նման պայմաններում, հասկանալի է, կառավարությունից շատ ավելի մեծ ջանքներ էին պահանջվում պետական բյուջեի կատարման համար, եւ ի պատիվ մեր կառավարության՝ պետք է նշել, որ 2015 թվականի բյուջեով նախատեսված բոլոր ծախսային ծրագրերն իրականացվել են, որոնցում գերակշիռ մաս են կազմել սոցիալական ոլորտի եւ պաշտպանության բնագավառների ֆինանսավորման ծրագրերը: Անշուշտ, դա վկայում է այն մասին, որ երկրի անվտանգության ապահովումը եւ բնակչության սոցիալական խնդիրների լուծումը շարունակում են մնալ որպես հանրապետության իշխանությունների գործունեության հիմնական գերակայություններ:
Ավելին, մի շարք ոլորտներում ստեղծվել են որոշակի նախադրյալներ առաջընթացի ապահովման եւ որոշ բացասական միտումների շտկման համար: Հատկապես կցանկանայի կարեւորել այն փաստը, որ արտաքին տնտեսական անբարենպաստ միջավայրի պայմաններում կառավարության ձեռնարկած քայլերի շնորհիվ հնարավոր դարձավ խուսափել ոչ ցանկալի զարգացումներից եւ տարին եզրափակել 3 տոկոսանոց տնտեսական աճով:
Իհարկե, արձանագրված ձեռքբերումները բավարար չեն երկրում կուտակված խնդիրների լուծման համար, եւ իշխանությունները դա քաջ գիտակցում են: Մենք չպետք է սահմանափակվենք ձեռք բերածով, այլ պետք է շարունակենք մեր հետեւողական քայլերը` երկրի առջեւ ծառացած քաղաքական ու տնտեսական մարտահրավերներին դիմակայելու, առկա խնդիրներն արժանապատիվ եւ արդյունավետ լուծելու համար: Հատկապես կցանկանայի կենտրոնանալ այն խնդիրների վրա, որոնց լուծումն առաջիկա տարիներին կարող է առանցքային նշանակություն ունենալ մեր երկրի տնտեսական զարգացման տեսանկյունից: Վերջին ամիսների աշխարհաքաղաքական զարգացումները երկրի անվտանգության ապահովման եւ երաշխավորված խաղաղության հաստատման տեսանկյունից նոր մարտահրավերներ են ստեղծել: Իմ խորին համոզմամբ, դրանց հնարավոր է դիմակայել միայն ուժերի համախմբման եւ մեր ունեցած ռեսուրսների առավել արդյունավետ ու ռացիոնալ օգտագործման դեպքում: Դա, նախ եւ առաջ, վերաբերում է բյուջետային միջոցներին: Այս առումով, ողջունում եմ կառավարության կողմից հռչակված քաղաքականությունը պետական կառավարման համակարն ավելի կոմպակտ ու քիչ ծախսատար դարձնելու ուղղությամբ: Անշուշտ, դա պետք է ենթադրի ոչ թե ծախսերի մեխանիկական կրճատում, այլ նվազագույն ծախսերի իրականացման միջոցով կառավարման համակարգի առջեւ ծառացած խնդիրների ամբողջական լուծում: Մենք պետք է բյուջետային ծախսերի արդյունավետությունը գնահատենք արդյունքի տեսանկյունից: Առաջիկա տարիներին լուծման ենթակա խնդիրների համատեքստում հատկապես կցանկանայի կարեւորել գործարար միջավայրի բարելավումը: Չնայած վերջին տարիներին իշխանությունների կողմից այդ ուղղությամբ ձեռնարկված հետեւողական քայլերին, այդուհանդերձ, ներկայիս միջավայրը դեռեւս չի կարող գոհացուցիչ համարվել: Համոզված եմ, որ կառավարությունը շարունակելու է իր հռչակած քաղաքականությունը` ձեռնարկատիրական գործունեության պայմանների բարելավման առումով, որի ուղղությամբ կատարվելիք կարեւոր քայլերից մեկը համարում եմ հարկային նոր օրենսրքի ընդունումը: Այն, անշուշտ, պետք է ապահովի կայուն, կանխատեսելի եւ գործարարությամբ զբաղվելու համար բարենպաստ հարկային միջավայր՝ միաժամանակ չվտանգելով պետական եկամուտների հավաքագրման գործընթացը: Ավելի քան համոզված եմ, որ կառավարության մեր գործընկերների հետ համատեղ կհասնենք արդյունավետ եւ համապարփակ լուծումների՝ ստեղծելով երկրի զարգացման համար անհրաժեշտ նախադրյալներ: Հարկային օրենսգիրքը պետք է դառնա տնտեսության երկարաժամկետ զարգացման երաշխիք` ուղղված լինելով մրցունակ տնտեսության ձեւավորմանը: Միաժամանակ, կառավարությունը գործուն միջոցներ պետք է կիրառի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողներին պետական աջակցության տարբեր ձեւերի տրամադրման, փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների ներգրավման, սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի իրականացման նպատակով: Գործարարների տնտեսական ազատության մակարդակի բարձրացումը պետք է դառնա կառավարության հիմնական գերակայություններից մեկը: Հաջորդ կարեւոր խնդիրը, որին կցանկանայի անդրադառնալ, հաշվետու տարվա վերջի դրությամբ հանրապետության գրեթե 4,3 մլրդ ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 41.4%-ը կազմող արտաքին պետական պարտքն է: Վերջինիս սպասարկումը զգալի միջոցներ է կլանում եւ սահմանափակում ներքին շուկայի զարգացման հնարավորությունները: Կարծում եմ՝ արտաքին պարտքի ներկայիս ցուցանիշը թեեւ գտնվում է ընդունելի սահմաններում, այնուամենայնիվ, բավականին մեծ բեռ է երկրի համար: Այս առումով, ուզում եմ կարեւորել արտաքին վարկային միջոցների ավելի արդյունավետ օգտագործման եւ դրանց նկատմամբ վերահսկողության խստացման հարցը:
Հարգելի գործընկերներ, ամփոփելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ 2015 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը վկայում է այն մասին, որ մենք հիմնականում կարողացել ենք հաջողությամբ դիմագրավել մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին եւ ապահովել բավարար երաշխիքներ առկա խնդիրների լուծման համար: Հավաստիացնում եմ, որ իշխանություններն ունեն բավարար քաղաքական կամք երկրում կուտակված խնդիրները լուծելու համար: Ուստի, կոչ եմ անում հաստատել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը եւ աջակցել կառավարությանը` ծրագրերի իրականացման գործում»:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ ժողովուրդ, Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 109 տարի առաջ Օսմանյա...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովին
Հարգելի՛ պարոն նախագահ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել այս համաժողովին մասնակցելու հրավերի եւ այս...
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ
Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր, շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: Դուք պարգեւում եք կյանք, ջերմու...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը Հարության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Սուրբ Զատկի՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնի առթիվ: Թող այս լուսավոր տոնն օրհնություն, խաղա...
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում
Միջխորհրդարանական միության տիկի՛ն նախագահ, Ձե՛րդ գերազանցություններ, Գործընկեր խորհրդարանականնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Նախքան ելույթս սկսելը ցանկան...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում
Հարգելի՛ համանախագահներ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի անդամներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար մեծ պատիվ է նման հարգարժան լսարանի առջեւ ելույթ...
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը եւ ձեր նուրբ ու քնքուշ տե...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ, Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոն...