National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
27.05.2016
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ ուսումնական տարին եւ դպրոցն ավարտելու առթիվ:
Դպրոցը միացրեց ձեզ ու ձեր ճանապարհները: Այսօր բաժանվում են ձեր ճանապարհները, բայց վստահ եմ՝ ոչ դուք, որովհետեւ դպրոցում անցկացրած ժամանակահատվածը կյանքի այն շրջանն է, որը ոչ միայն խոր հետք է թողնում մարդկային փոխհարաբերությունների վրա, այլեւ հաճախ անբաժանելի դարձնում շատերին:

Ձեր ճանապարհներն այսօր բաժանվում են տարբեր ուղղություններով` դեպի զինվորական ծառայություն եւ բարձրագույն ուսումնական կամ միջին մասնագիտական հաստատություն, դեպի աշխատավայր կամ արվեստի ու սպորտի աշխարհ: Միաժամանակ դուք շարունակում եք միավորված մնալ մեկ` հայրենիքի ճանապարհի միջոցով, որի մի կարեւոր հանգրվանն էլ դպրոցն է: Այն ձեզ տվեց գիտելիք ու զգացմունք, շփվելու, մտածելու փորձառություն, աշխարհայացք ու կենսակերպ, որոնք դուք զարգացնելու եք ձեր կյանքի հաջորդ հատվածներում:

Սիրելի՛ շրջանավարտներ, հայրենիքի ճանապարհը սկսվում է յուրաքանչյուրիդ ընտանիքից, ամրանում դպրոցում, այնուհետեւ շարունակվում այնտեղ, որտեղ կհայտնվեք ճակատագրի շնորհիվ եւ ձեր ջանքերի արդյունքում: Որտեղ էլ լինեք, համոզված եղեք, որ հայրենիքի ճանապարհն անմոռանալի է, հայրենիքը` անփոխարինելի: Այդ գաղափարով են ձեզ դաստիարակել ձեր ծնողները, դա են ձեր մեջ սերմանել եւ դրանով ձեզ կրթել ձեր ուսուցիչները, այդպես պիտի մտածեք, ապրեք ու գործեք ձեր ողջ հետագա կյանքում: Այն հերոսների մեծ մասը, ովքեր ապրիլյան վերջին պատերազմի օրերին հերոսաբար եւ անձնվիրաբար պաշտպանեցին հայրենիքը, ընդամենը մեկ-երկու տարի առաջ էին ավարտել դպրոցը, որի վերջին զանգը նրանց ճանապարհել էր ծառայելու զինված ուժերում:

Համոզված եմ, որ դպրոցից սկսվող ու այսօր հնչող դպրոցական վերջին զանգով շարունակվող ձեր ճանապարհը երբեք չի զատվելու հայրենիքի ճանապարհից` նրան անվերապահ նվիրվելու, արժանապատվորեն ծառայելու, այն շարունակաբար շենացնելու ճանապարհից:

Եւս մեկ անգամ շնորհավորելով դպրոցական վերջին ուսումնական տարվա ավարտի` ձեր կյանքում այս նշանակալից իրադարձության առթիվ` մաղթում եմ ձեզ առողջություն, խաղաղություն, երջանիկ, բարեկեցիկ եւ հաջողություններով լեցուն կյանք»:


08.03.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը եւ ձեր նուրբ ու քնքուշ տե...

28.01.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ, Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոն...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am