National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
19.11.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ելույթը «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
1 / 1

Հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, նախքան իմ ելույթի բովանդակային մասին անցնելը, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին ու պատգամավորներին՝ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի՝ շահագրգիռ եւ արդյունավետ քննարկումների համար: Առանձնակի շնորհակալություն կցանկանայի հայտնել Ազգային ժողովի այն պատգամավորներին, ովքեր, անկախ իրենց քաղաքական կողմնորոշումներից՝ իրենց ակտիվ ելույթներով եւ հարցադրումներով ապահովեցին բյուջետային քննարկումների համակողմանիությունը` գնահատելով վերջին տարիների ձեռքբերումները եւ մատնանշելով լուծման կարիք ունեցող հիմնախնդիրները:

Անշուշտ, պետական բյուջեի նախագիծը քաղաքական եւ տնտեսական կարեւոր նշանակություն ունեցող փաստաթուղթ է, որն արտացոլում է հանրապետությունում առկա քաղաքական, սոցիալական ու տնտեսական իրավիճակը, սոցիալ-տնտեսական քաղաքականության իրականացման ուղղությունները եւ զարգացման միտումները մոտակա ժամանակահատվածում: Այս առումով 2016 թվականի պետական բյուջեն հիմնված է առաջիկա տարվա սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթությունների ու դրանց իրագործման հնարավորությունների արդյունավետ հավասարակշռման ու իրատեսության վրա: Մասնավորապես, նախատեսվում է, որ առաջիկա տարում ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 2.2 տոկոս, արդյունաբերությունը կաճի 3.7 տոկոսով, գյուղատնտեսությունը` 4.0 տոկոսով, ծառայությունների ոլորտը՝ 1.3 տոկոսով, իսկ շինարարության ոլորտը` 1.0 տոկոսով: Ակնհայտ է, որ 2016 թվականի մակրոտնտեսական կանխատեսումները կատարվել են իրատեսության դիրքերից՝ նպատակ հետապնդելով տնտեսության հետագա զարգացման համար ստեղծել իրական նախադրյալներ ապահովող համապատասխան միջավայր, եւ կարծում եմ՝ գնահատելի է կառավարության այս մոտեցումը` հաշվի առնելով այն օբյեկտիվ իրողություններն ու դժվարությունները, որոնք առկա են ներկայումս եւ ուրվագծվում են եկող տարվա համար:

2016 թվականի պետական բյուջեի նախագիծն արտահայտում է մեր հանրապետությունում առկա տարաբնույթ խնդիրները եւ դրանց լուծման հնարավորությունները: Այն ունի հստակ ծրագրային հենք` Ազգային ժողովի հավանությանն արժանացած կառավարության ծրագիրը, կառավարության հաստատած հեռանկարային զարգացման եւ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերը, ինչպես նաեւ զանազան ոլորտային ծրագրեր: Կցանկանայի կարեւորել նաեւ այն հանգամանքը, որ բյուջեի նախագիծը ներկայացվել է հիմնականում ծրագրային բյուջետավորման ձեւաչափով, որը հնարավորություն է տալիս հստակ պատկերացնել պետական ծախսերի նպատակները, դրանց իրականացմանն ուղղված միջոցառումները եւ ակնկալվող արդյունքները:

2016 թվականի պետական բյուջեի ծախսերի գրեթե կեսը բաժին է ընկնում սոցիալ-մշակութային ոլորտին, այսինքն՝ սոցիալական ոլորտի հիմնախնդիրները մշտապես գտնվում են երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում, եւ արվում է հնարավորը դրանց արդյունավետ լուծման ուղղությամբ: Իհարկե, մենք հակված չենք այն մտքին, որ ձեռնարկվող քայլերը բավարար են բնակչության սոցիալական պայմանների շեշտակի բարելավման համար: Դա երկարատեւ գործընթաց է` պայմանավորված, առաջին հերթին, երկրի ֆինանսական հնարավորություններով: Սակայն անժխտելի է իշխանությունների կամքը՝ առկա հնարավորությունների պայմաններում քննարկել սոցիալական խնդիրների առավել լայն շրջանակ եւ առավելագույնս լուծել այդ խնդիրները:

Մենք կարեւորում ենք այն հանգամանքը, որ, ինչպես նախորդ տարիներին, 2016 թվականին եւս կառավարությունը կոնկրետ եւ հետեւողական քայլեր է նախատեսում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ: Այս համատեքստում հատկապես կցանկանայի կառավարության ուշադրությունը սեւեռել փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման համար անհրաժեշտ հնարավորությունների ստեղծման վրա: Սա շատ կարեւոր է, քանի որ աշխարհում փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտներն ապահովում են զբաղվածության շուրջ 90 տոկոսը եւ համախառն եկամտի 70 տոկոսը: Այս առումով փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտը մեր երկրում զարգացման մեծ ներուժ ունի, հիմնական խնդիրը համապատասխան նախադրյալների ապահովումն է: Ոլորտին ուղղված պետական աջակցությունը պետք է լինի խիստ հասցեական, նպատակային եւ արդարացված: Միաժամանակ, կառավարությունը գործուն միջոցներ պետք է կիրառի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողներին պետական աջակցության տարբեր ձեւերի տրամադրման, փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների ներգրավման, սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի իրականացման եւ պետության կողմից ստանձնած սոցիալական պարտավորությունների կատարման առաջնահերթության ապահովման նպատակով:

Հարգելի պատգամավորներ, գաղտնիք չէ, որ ներկայումս մենք ապրում ենք աշխարհաքաղաքական եւ համաշխարհային տնտեսական զարգացումների առումով բարդ պայմաններում, որոնք իրենց ուղղակի եւ անուղղակի անդրադարձն են ունենում մեր տնտեսության վրա: Նման իրավիճակում առավել քան կարեւոր է պետական ռեսուրսների հիմնավորված եւ ռացիոնալ օգտագործումը, որի ամրագրումը պետք է իրականացվի հենց պետական բյուջեում: Մեր երկրի կարիքները բազմաթիվ են, իսկ միջոցները՝ սուղ: Կուտակված խնդիրները պետք է լուծվեն քայլ առ քայլ, Ազգային ժողովի եւ կառավարության, բոլոր քաղաքական ուժերի սերտ համագործակցության միջոցով: Առավել քան երբեւէ մեզ անհրաժեշտ է ջանքերի համախմբում` արտաքին մարտահրավերներին դիմակայելու եւ առկա դժվարություններն արժանավայել հաղթահարելու համար:

Մենք գիտենք, որ երկրում կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է ժամանակ եւ մեծածավալ ռեսուրսներ: Ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ մենք լի ենք վճռականությամբ՝ ապահովելու երկրի զարգացումը եւ արժանավայել կյանք մեր քաղաքացիների համար: Մենք կողմնակից ենք համագործակցության հանուն երկրի բարօրության, հանուն մեր քաղաքացիների բարեկեցիկ կյանքի: Մեր գերխնդիրը երկրի զարգացումն ու հզորացումն է, որին հասնելու համար ունենք եւ քաղաքական կամք, եւ հստակ մշակված ծրագրեր:

Համոզված եմ, որ 2016 թվականի պետական բյուջեի նախագիծն իր էական դերը կունենա երկրի ներքին եւ արտաքին անվտանգության ապահովման, միջազգային ասպարեզում երկրի պատշաճ ներկայացման, ինչպես նաեւ սոցիալական պաշտպանության կարիք ունեցող հասարակության անդամների նվազագույն պահանջմունքների բավարարման գործում:

Հարգելի պատգամավորներ, ամփոփելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը հնարավորություն տալիս է առավելագույնս դիմագրավելու մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին եւ ապահովելու բավարար երաշխիքներ առկա խնդիրների լուծման համար: Ուստի, հորդորում եմ մեր գործուն մասնակցությամբ հնարավորություն տալ կառավարությանը՝ առավել արդյունավետ իրականացնելու մեր պետության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը:


08.03.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը եւ ձեր նուրբ ու քնքուշ տե...

28.01.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ, Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոն...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am