National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
16.10.2015
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ
1 / 1

ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.

 «Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ:
Դուք հայ մամուլի պատմության այն շարունակողներն եք, ովքեր այսօր իրենք էլ գրում են այդ պատմությունն իրենց ամենօրյա ու ամենժամյա գործունեությամբ՝ խոսքով ու բառով, լուսանկարով ու կադրով լուսաբանելով երկրի ու մարդու կյանքը, հոգսն ու ուրախությունը, արձանագրելով խնդիրը, լուծում պահանջելով եւ առաջարկելով: Ձեր աշխատանքը չոր արձանագրություն չէ, որը սոսկ փաստագրում ու ամփոփում է երեւույթն ու իրադարձությունը, հատկապես որ ժամանակակից աշխարհում ամեն ինչ հաճախ փոփոխվում է դանդաղաշարժություն եւ առավել եւս տեղապտույտ չհանդուրժող արագությամբ: Դուք թե՛ հասարակության, թե՛ պետության ամենատես աչքն եք, որի օբյեկտիվը երբեք իրավունք չունի շեղվել անաչառության ու ճշմարտախոսության ուղուց, որը չի կարող անտարբեր ու անզգացմունք լինել այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է շրջապատում, պետական ու հասարակական-քաղաքական կյանքում:

Հայաստանում առկա իրավական դաշտն ու հասարակական-քաղաքական մթնոլորտն ապահովում են բացախոսության ու հրապարակայնության այնպիսի միջավայր, որտեղ փոխադարձաբար հասանելի են քաղաքացու եւ պետության ձայները: Զանգվածային լրատվամիջոցների բարդ ու պատասխանատու առաքելությունն է անաչառ տեղեկատվության մատուցմամբ այդ ձայները ընկալելի ու հասկանալի դարձնել միմյանց, առանց անհանդուրժողականություն ու չարություն, անհասկացողություն ու թյուըմբռնում առաջացնելու: Լրագրողի մասնագիտությանը հակացուցված են անտարբերությունն ու շահախնդրությունը, որովհետեւ չափազանց մեծ է այն վստահությունը, որ դրսեւորվում է լրագրողական խոսքի հանդեպ եւ նույնքան ցավոտ՝ այդ վստահությունը կորցնելու հետեւանքը լրատվամիջոցի ու լրագրողի համար:

Քաղաքական, տնտեսական ու սոցիալական խնդիրների լուծումը կախված է նաեւ հենց քաղաքացու ակտիվությունից: Այս տեսանկյունից նրա քաղաքացիական դիրքորոշման ձեւավորման հարցում կարեւոր դեր են խաղում լրատվամիջոցները՝ լիարժեքորեն օգտվելով սահմանադրական ազատության ընձեռած  հնարավորություններից: Հայաստանյան ԶԼՄ-ների ընտանիքն իր արհեստավարժ գործունեությամբ առաջարկում է կարծիքների ու գնահատականների լայն ներկապնակ: Արդյունքում՝ քաղաքացու եւ իշխանության արդյունավետ երկխոսության ճանապարհը մշտապես բաց ու գործուն է, հասարակական կարծիքի ձեւավորումը՝ չդադարող գործընթաց, իսկ այս ամենից միաժամանակ շահում են թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը, թե՛, իհարկե, ազատ խոսելու եւ գործելու իրավունքը:
Մաղթում եմ բոլորիդ առողջություն, բարեկեցություն եւ չմարող ստեղծագործական երեւակայություն: Թող լավատեսությունն ու ոգեւորությունը ձեզ մշտապես ուղեկցեն ձեր ողջ գործունեության ընթացքում՝ նպաստելով նոր գաղափարներ ու ծրագրեր կյանքի կոչելուն»:


08.03.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը եւ ձեր նուրբ ու քնքուշ տե...

28.01.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ, Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոն...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am