ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ, դասախոսներ, ծնողներ, շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա եւ ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:
Մենք կրթությանն ու դպրոցին վերաբերվում ենք որպես մեր արժեհամակարգի հիմնասյան, որպես ինքնակազմակերպման հզոր միջոցի, որպես ինքնապաշտպանական եւ, միաժամանակ, հաղթանակող զենքի, զենք, որով արժանապատվորեն ստեղծել ենք մեր պատմությունն ու բարեհաջող անցել ժամանակի շրջափուլերով:
Այսօրվա ժամանակը բացառություն չէ իր մարտահրավերներով: Դպրոցում ուսուցչի առաջնորդությամբ մեկնարկում է դրանք հաջողությամբ հաղթահարելու դասընթացը՝ գիտելիքի ձեռքբերմամբ, քաղաքացիական գիտակցության, ազգային արժանապատվության, հայրենիքը սիրելու այբուբենի ուսուցանմամբ, դասընթաց, որն ավելի հաստատուն եւ հիմնավոր տեսք է ստանում արդեն բուհական միջավայրում, զինծառայության մեջ, աշխատանքային գործունեության ընթացքում: Դպրոցի ընտանեկան ջերմության մեջ է թրծվում այն գիտելիքը, որը հետո որպես հաղթաթուղթ ողջ կյանքի ընթացքում ուղեկցում է յուրաքանչյուրիս՝ ճանապարհ ցույց տալով, դռներ բացելով, բարձունքի հասցնելով: Այդ հաղթաթղթի հետագա հաջողակությամբ եւ արդյունավետ օգտագործմամբ պայմանավորվում է մարդու ճակատագիրը, պետության ու հասարակության վաղվա օրը, դրա գործուն օժանդակությամբ է գրվում երկրի ու ժողովրդի պատմության էջը:
Մեր յուրահատուկ հարստությունն են ազգային դպրոցի ընդգրկուն եւ շատ դեպքերում անգերազանցելի պատմությունը, անձնվեր ու հաճախ նաեւ անձնազոհ ուսուցչի կերպարը, որոնք ծնունդ են տվել հայրենիքի պաշտպան խիզախ զինվորին ու հայրենիքի դեմքը պարզերես անող գիտնականին, հայրենիքի շահերը պաշտպանող դիվանագետին ու հայրենի հողը շենացնող հողագործին: Այն ոչ միայն մեզ հպարտություն պարգեւող անցյալն է, այլեւ ավանդների շարունակություն հանդիսացող ներկան եւ հուսալիության ամուր հիմքեր ունեցող ապագան, որը գտնվում է աշակերտի եւ ուսուցչի, ուսանողի եւ դասախոսի, մանկապարտեզի դաստիարակի ու նրա սանի, մեզնից յուրաքանչյուրի ձեռքում:
Ամեն ուսումնական տարվա սկիզբ նշանակում է սերունդների մուտք դեպի կրթական հաստատություններ, իսկ մասնավորապես առաջին դասարանցիների եւ առաջին կուրսեցիների համար՝ մուտք դեպի նոր աշխարհ ու նոր միջավայր: Առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել հենց նրանց, ինչպես նաեւ իրենց առաջին դասն անցկացնող մանկավարժներին՝ մաղթելով այս օրվա խորհրդի նման լուսավոր ճանապարհ՝ ձեռքբերումներով լեցուն:
Թող խաղաղությունը, հաջողությունն ու լավատեսությունն ուղեկցեն բոլորիդ՝ երաշխավորելով բարեկեցիկ ու երջանիկ կյանք ավելի ապահով եւ զարգացած Հայաստան հայրենիքում»:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ ժողովուրդ, Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 109 տարի առաջ Օսմանյա...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովին
Հարգելի՛ պարոն նախագահ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել այս համաժողովին մասնակցելու հրավերի եւ այս...
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ
Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր, շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: Դուք պարգեւում եք կյանք, ջերմու...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը Հարության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Սուրբ Զատկի՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնի առթիվ: Թող այս լուսավոր տոնն օրհնություն, խաղա...
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում
Միջխորհրդարանական միության տիկի՛ն նախագահ, Ձե՛րդ գերազանցություններ, Գործընկեր խորհրդարանականնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Նախքան ելույթս սկսելը ցանկան...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում
Հարգելի՛ համանախագահներ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի անդամներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար մեծ պատիվ է նման հարգարժան լսարանի առջեւ ելույթ...
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը եւ ձեր նուրբ ու քնքուշ տե...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ, Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոն...