Տպել
18.12.2014
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը «Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման 96-ամյակի առթիվ
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման 96-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է. 

«Արմենպրես»-ի հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ պետականորեն ստեղծված առաջին լրատվական գործակալության հիմնադրման 96-ամյակի առթիվ:

1918 թվականից ի վեր, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային խորհուրդն ազդարարեց առաջին լրատվական գործակալության ծնունդը, «Արմենպրես»-ը միշտ եղել է պետականաշինության ջատագովի եւ լրատվական դաշտի առաջատարի դիրքերում՝ լինելով մեր պատմության մի մեծ ժամանակահատվածի ականատեսն ու վավերագիրը:

Նորագույն տեխնոլոգիաների դարում գործակալությունը քայլում է ժամանակին համահունչ եւ լրատվական դաշտի այսօրվա խճանկարում առանձնանում է պրոֆեսիոնալ, համակողմանի, հավասարակշռված աշխատաոճով: Այն իր հարուստ տեղեկատվական բազայով եւ առանձնահատուկ արխիվով վստահելի աղբյուր է տեղական եւ միջազգային լրահոսի համար:

Համոզված եմ, որ հետագայում եւս «Արմենպրես»-ը կշարունակի իր բարի ավանդույթներն ու հասարակությանը իրազեկելու շնորհակալ գործը:

Կրկին շնորհավորելով տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ ձեզ առողջություն, աշխատանքային եւ ստեղծագործական եռանդ, լավատեսություն եւ բարեկեցություն»:


24.03.2024
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում
Միջխորհրդարանական միության տիկի՛ն նախագահ, Ձե՛րդ գերազանցություններ, Գործընկեր խորհրդարանականնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Նախքան ելույթս սկսելը ցանկան...

21.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում
Հարգելի՛ համանախագահներ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի անդամներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար մեծ պատիվ է նման հարգարժան լսարանի առջեւ ելույթ...

08.03.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը եւ ձեր նուրբ ու քնքուշ տե...

28.01.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ, Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոն...