National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
16.10.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ

«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ:

Խորհրդանշական է, որ այս տարի Հայ մամուլի օրը համընկնում է հայ առաջին պարբերականի` «Ազդարարի» հիմնադրման 220-ամյակի հետ, ինչը ենթադրում է լավագույն ավանդույթների շարունակում, սակայն, միաժամանակ, նշանակում է ժամանակի մշտարթուն զգացողություն եւ այդ զգացողության ճշմարտացի վավերագրում այսօրվա ու վաղվա սերունդների, պատմության համար: Բնական է, որ ի տարբերություն «Ազդարարի» ժամանակների՝ մամուլն այսօր ոչ միայն մարդկանց լուսավորելու միջոց է, այլեւ նրանց առաջնորդող, գաղափարներ մատուցող եւ դրանք իրականացնող`  ձեւավորելով եւ տեղեկատվական տարածք, եւ աշխարհայացք, եւ, իհարկե, հասարակական կարծիք:

ԶԼՄ-ները երբեք անտարբեր տարեգիրներ չեն եղել` մշտապես գտնվելով իրադարձությունների կենտրոնում, լավագույնս զգալով հասարակական տրամադրությունները, արձանագրելով, արտահայտելով եւ գնահատելով դրանք: Այսօր անկասելի արագությամբ, երբեմն առարկություն չհանդուրժող ոճով մեր կյանք ներխուժող երեւույթներն ու գործընթացները զանգվածային լրատվամիջոցներին ավելի բարդ ու նոր, սակայն դրանց հետ մեկտեղ` նաեւ բոլոր ժամանակներում առկա խնդիրներ են առաջադրում: ԶԼՄ-ի ու լրագրողի վարպետությունից, պարկեշտությունից ու պատասխանատվության զգացումից է մեծապես կախված, թե ինչպես հասարակությունը կարձագանքի դրանց, ինչպիսի լուծումներ կառաջարկի ու կակնկալի պետությունից ու հենց ինքն իրենից: Մյուս կողմից, մամուլի ու լրատվամիջոցների գործունեության համար պետության ստեղծած միջավայրով ու մթնոլորտով են պայմանավորված հենց իր` պետության եւ հասարակության զարգացումն ու ապագան: Հայաստանյան լրատվական դաշտն այսօր աչքի է ընկնում հասարակական տրամադրությունների հանդեպ ակտիվ ու աչալուրջ վերաբերմունքով, հասարակության շահերից բխող հարցեր բարձրացնելու եւ դրանց պատասխանները գտնելու բնական ձգտումով` ողջամտորեն օգտագործելով խոսքի ազատության ու տարաբեւեռ կարծիքների արտահայտման բարենպաստ միջավայրի լայն հնարավորությունները, առաջարկելով ազատ քննարկումների ու վերլուծությունների ընդարձակ տարածք:

Եւս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` մաղթում եմ ստեղծագործական եռանդ եւ նոր մտահղացումներ, լավատեսություն եւ բարեկեցություն: Թող որ ԶԼՄ-ների ներկայիս քանակական բազմազանության մեջ մշտապես գերակայող լինեն մասնագիտական ու բարոյական բարձր նորմերը, արժանապատվությունն ու հավատարմությունը ճշմարիտ խոսքին»:


08.03.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը եւ ձեր նուրբ ու քնքուշ տե...

28.01.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ, Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոն...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am