«Սիրելի երեխաներ եւ ծնողներ,
շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Երկրի եւ ժողովրդի ապագայի կենսունակությունը պայմանավորված է նաեւ երեխաների, նրանց իրավունքների հանդեպ հասարակության եւ պետության այսօրվա վերաբերմունքով, դրանց պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերով:
Ընտանիքներում ծնողների կողմից զավակների հանդեպ հաճախ զոհաբերության աստիճանի հասնող նվիրվածությունն ու հոգատարությունը, պատասխանատվությունը նրանց ճակատագրի համար պետության մեջ ընտանեկան մթնոլորտ, սոցիալական եւ հասարակական արժանապատիվ միջավայր ձեւավորելու հզոր խթան են՝ ապացուցելով այն իրողությունը, որ պետությունն ինքնին մեկ ընտանիք է, իսկ երեխաների շահերը պետության, այսինք՝ մեր բոլորիս ազգային շահերն են:
Երեխաների նկատմամբ առանձնահատուկ սերն ու ջերմությունը մեր ժողովրդի հոգեւոր նկարագրի եւ ներաշխարհի անբաժանելի մասն են, որոնք դրսեւորվում են ամեն օր եւ ամեն ժամ: Իսկ Երեխաների պաշտպանության միջազգային օրն այդ ամենը վերածվում է արտաքուստ պաշտոնական, իրականում համամարդկային եւ նաեւ վերազգային երեւույթի՝ հաշվի առնելով, որ այն նշվում է ողջ աշխարհում: Սա եւս մեկ վկայություն է, որ աշխարհի բոլոր երեխաները ոչ միայն սիրո եւ ջերմության աղբյուր են, այլեւ այդ սիրո եւ ջերմության կարիքն ունեն, խաղաղ, ապահով ու բարեկեցիկ մանկություն ունենալու իրավունք, իսկ մեծերը ` դրանք ապահովելու պատասխանատվություն եւ պարտավորություն:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ջերմ շնորհավորանքներս եմ հղում Հայաստանի Հանրապետությունում ապրող բոլոր երեխաներին, Արցախի եւ Սփյուռքի բոլոր հայ մանուկներին: Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել երեխաների խնամքով զբաղվող հաստատություններում ծնողական գուրգուրանքի ու սիրո կարիքն ավելի շատ զգացող երեխաներին:
Բոլորին սրտանց մաղթում եմ խաղաղ, անհոգ եւ երջանիկ մանկություն, բարօրություն եւ արժանապատիվ ապագա»:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ ժողովուրդ, Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 109 տարի առաջ Օսմանյա...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովին
Հարգելի՛ պարոն նախագահ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել այս համաժողովին մասնակցելու հրավերի եւ այս...
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ
Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր, շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: Դուք պարգեւում եք կյանք, ջերմու...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը Հարության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Սուրբ Զատկի՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնի առթիվ: Թող այս լուսավոր տոնն օրհնություն, խաղա...
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում
Միջխորհրդարանական միության տիկի՛ն նախագահ, Ձե՛րդ գերազանցություններ, Գործընկեր խորհրդարանականնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Նախքան ելույթս սկսելը ցանկան...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում
Հարգելի՛ համանախագահներ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի անդամներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար մեծ պատիվ է նման հարգարժան լսարանի առջեւ ելույթ...
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը եւ ձեր նուրբ ու քնքուշ տե...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ, Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոն...