National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
06.11.2013
ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստը
1 / 8

Նոյեմբերի 6-ին Ազգային ժողովում մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը.

«Հարգարժան Նիկոլայ Իվանի,

Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի հարգելի մասնակիցներ,

Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստի անցկացման կապակցությամբ:

Մենք բազմիցս անդրադարձել ենք Միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության բարձր արդյունավետությանը, ինչը, իրոք, ակնհայտ է: Կցանկանայի նշել այսօրվա նիստի կարեւորությունը, ինչը վկայում է մեր երկու երկրների միջեւ համագործակցության բարձր մակարդակի մասին:

Այսօր մեր երկու պետությունները կանգնած են լուրջ մարտահրավերների առջեւ, որոնք կարելի է հաղթահարել միայն համատեղ ջանքերի շնորհիվ` հիմնված փոխհամաձայնեցված որոշումների եւ նպատակաուղղված գործողությունների վրա: Այսօր Հայաստանը նախաձեռնում է նոր նախագծերի իրականացման գործընթաց, ինչում հատուկ դեր է վերապահված ՀՀ Ազգային ժողովին: Վստահ եմ, որ օրենսդրական նոր ակտերի մշակման գործում էական ներդրում կունենա նաեւ հայ-ռուսական բազմաոլորտ համագործակցության խորհրդարանական ձեւաչափը:

Մաքսային միությանն անդամակցելու` Հայաստանի մտադրությունը ենթադրում է հրատապ քննարկում եւ օպտիմալ որոշումների կայացում պահանջող հարցերի ներառումը Միջխորհրդարանական հանձնաժողովի օրակարգում, ընդ որում, ոչ միայն երկկողմ բնույթի: Ինչպես հիշում եք, այս գործընթացի սկիզբը դրվել էր Բելգորոդում կայացած Միջխորհրդարանական հանձնաժողովի նախորդ նիստի ժամանակ, ինչը, անշուշտ, դրական ազդեցություն ունեցավ Հայաստանի կողմից նման կարեւորագույն քաղաքական որոշում ընդունելու համար:

Ընդունված է, որ տրանսպորտի դերը երկրի տնտեսական զարգացման մեջ սովորաբար դիտարկվում է առեւտրի զարգացման գործում իր ունեցած դերակատարության տեսանկյունից, սակայն գլոբալացումը ձեւափոխեց այդ տեսակետը: Այսօր երկրի կարողությունը, հատկապես այն երկրների, որոնք չունեն ելք դեպի ծով, մեծապես պայմանավորված է որակյալ տրանսպորտի առկայությամբ եւ հաղորդակցական ենթակառուցվածքների զարգացվածության աստիճանով, ինչը հնարավորություն է ընձեռում մուտք գործել տարածաշրջանային եւ համաշխարհային առեւտրային համակարգ:

Այս համատեքստում տրանսպորտային խնդիրների լուծումը Հայաստանի եւ Ռուսաստանի համար հատուկ նշանակություն ունի` հաշվի առնելով երկու երկրների միջեւ ընդհանուր սահմանի բացակայությունը: Մեր պարագայում տրանսպորտային կոմունիկացիաների արգելափակման վերացման հետ կապված խնդիրները մեր երկու երկրների միջեւ տնտեսական փոխգործակցության առումով կենսական նշանակություն ունեն: Դրանք բազմիցս ընդգրկված են եղել Միջխորհրդարանական հանձնաժողովի օրակարգում, իսկ այսօրվա քաղաքական եւ տնտեսական իրողությունների համատեքստում դրանք առաջնային բնույթ են կրում:

Միջխորհրդարանական հանձնաժողովի այսօրվա նիստը նվիրված է այս բարդ խնդրի քննարկմանը: Սա եւս մեկ անգամ վկայում է մեր երկու երկրների տնտեսական համագործակցության նկատմամբ խորհրդարանականների շահագրգռվածության մասին: Ուրախ եմ, որ այսօրվա նիստին մասնակցում են նաեւ գործադիր մարմինների ներկայացուցիչները:

Հարգելի գործընկերներ, սրտանց մաղթում եմ ձեզ արգասաբեր աշխատանք եւ նորանոր հաջողություններ ձեր հետագա գործունեության մեջ»:

Բացման խոսքով հանդես եկան հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանը եւ Նիկոլայ Ռիժկովը:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Հերմինե Նաղդալյանը հույս հայտնեց, որ միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստի աշխատանքները, որոնք հիմնականում վերաբերելու են Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության բարելավման խնդիրներին, արդյունավետ կլինեն, նիստը կառանձնանա խնդրի լուծման ուղենշային առաջարկներով, քանի որ տրանսպորտային կապը երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ապրանքաշրջանառության եւ ապրանքափոխադրումների մեծացման կարեւորագույն գործոն է:

Նիկոլայ Ռիժկովը, կարեւորելով միջպետական տրանսպորտային կապի անխափան աշխատանքը, ներկայացնելով տրանսպորտային այլընտրանքային ուղիների ու միջոցների վերաբերյալ առկա տեսակետները, համոզմունք հայտնեց, որ խնդրի ամենաարդյունավետ լուծումը շարունակում է մնալ միջպետական երկաթուղային տրանսպորտի վերագործարկումը: Նրա գնահատմամբ՝ այդ խնդրի լուծումը ոչ թե ֆինանսական, այլ քաղաքական գործոններով է պայմանավորված եւ լուրջ ջանքեր է պահանջում երկրների քաղաքական ղեկավարությունից: Ներկա պահին նա խնդրի լուծման հնարավորությունը գնահատեց ավելի բարձր՝ պայմանավորված Վրաստանի նոր իշխանության մոտեցումներով: Նիկոլայ Ռիժկովն անդրադարձավ նաեւ հանձնաժողովի 16-ամյա գործունեությանը, կատարված աշխատանքներին եւ հույս հայտնեց, որ այս քննարկումները երկու երկրների միջեւ տրանսպորտային կապի բարելավման կարեւոր խթան կդառնան, առավել եւս, որ նիստին մասնակցում են նաեւ գործադիր մարմինների տրանսպորտի ոլորտի ներկայացուցիչները, որոնք կներկայացնեն առկա իրավիճակն ու ոլորտի բարելավման հնարավորությունները:

«Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության բարելավման խնդիրը» թեմայով զեկուցումով հանդես եկան ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը, ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Սերգեյ Արիստովը եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Վալկոն: Նրանք անդրադարձան տրանսպորտային համակարգի արդյունավետ աշխատանքին՝ որպես Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական անվտանգության կարեւոր պայմանի, տրանսպորտի ոլորտում իրականացվող երկու երկրների պետական քաղաքականությանը, տրանսպորտի համակարգի արդիականացման անհրաժեշտությանը, ոլորտի իրավական կարգավորման կատարելագործմանը, Հարավկովկասյան երկաթուղային տրանսպորտի ոլորտում կատարված բարեփոխումներին, օդային, ջրային, ցամաքային տրանսպորտային միջոցներով երկու երկրների ապրանքաշրջանառության ավելացմանը, բեռնափոխադրումների հնարավորությունների օգտագործմանը, Աբխազիայից Վրաստանի տարածքով երկաթուղային կապի վերագործարկման անհրաժեշտությանը, Հայաստանի եւ Իրանի միջեւ ուղիղ երկաթգծի կառուցման հնարավորությանը:

Բանախոսները պատասխանեցին նաեւ պատգամավորների հարցերին:

Հանձնաժողովը որոշեց ստեղծել աշխատանքային խումբ՝ հանգամանորեն ուսումնասիրելու տրանսպորտի ոլորտի հիմնախնդիրներն ու հնարավորությունները եւ առաջարկներ ներկայացնելու ոլորտի բարելավման վերաբերյալ:

Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը հայ-ռուսական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ վաստակի, ապրանքարտադրողներին ցուցաբերած աջակցության եւ 85-ամյա հոբելյանի կապակցությամբ միության կողմից ոսկե մեդալով պարգեւատրեց Նիկոլայ Ռիժկովին:

Հանձնաժողովը հաջորդ նիստը կանցկացնի 2014 թվականի հունիսին Նիժնի Նովգորոդում:


05.07.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում
«Մեծարգո՛ պարոն Սիլուրիս, հարգելի՛ գործընկերներ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ինձ համար մեծ պատիվ է այսօր ելույթով հանդես գալ Կիպրոսի Հանրապետության Ներկայա...

01.07.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը Մոսկվայում` «Պառլամենտարիզմի զարգացում» երկրորդ միջազգային համաժողովի բացմանը
«Հարգելի Վյաչեսլավ Վիկտորի, մեծարգո տիկին Մատվիենկո,հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, նախ եւ առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ռուսաստ...

24.05.2019
Արարատ Միրզոյանի ելույթը «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ
Թույլ տվեք շնորհակալություն հայտնել իմ կոչին արձագանքելու եւ այս լսումներին նման ներկայանալի մասնակցություն ապահովելու համար: Վստահաբար կարող եմ պնդել...

23.04.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Կարու Ջեյասուրիյայ...

13.04.2019
Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահին
Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյին: Շնորհակալական նամակում ասվում է. «Հ...

12.03.2019
Արարատ Միրզոյանի ուղերձը Վրաստանի խորհրդարանի նախագահին՝ երկրում պառլամենտարիզմի ձեւավորման 100-ամյակի կապակցությամբ
«Մեծարգո պարոն Իրակլի Կոբախիձե, իմ եւ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների անունից սրտանց շնորհավորում եմ Վրաստանում առաջին օրենսդիր մարմնի` Հիմնադ...

06.02.2019
Արարատ Միրզոյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ օտարերկրյա պետությունների իր գործընկերներից եւ միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներից
ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առթիվ Արարատ Միրզոյանին շնորհավորել են Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ Ցվետա Կարայանչեւան, Գերմանիայի Բունդեսթա...

02.02.2019
ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձը եզդի ժողովրդին՝ եզդիների հոգեւոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի մահվան կապակցությամբ
«Խոր ցավով տեղեկացանք աշխարհի եզդիների հոգեւոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի մահվան մասին: Թահսին Բեգն ամուր հարաբերություններով կապված էր Հայաստանի ...

28.01.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ
«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս հայոց բանակի ստեղծման 27-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայոց բանակի ստեղծումը նորանկախ Հայաստանի պատմութ...

17.01.2019
Արարատ Միրզոյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արարատ Միրզոյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պ...

14.01.2019
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
«Մեծարգո՛ պարոն Միրզոյան, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հայաստանի խորհրդարանն իր մեկդարյա գործունեության ...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS