Հարգելի պարոն Վարդազարյան,
Սիրելի մաեստրո
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյակի կապակցությամբ:
Լինելով մեր ժամանակների ամենասիրված կոմպոզիտորներից եւ էստրադային ու ջազային երաժշտության հեղինակ - կատարողներից մեկը` Դուք մեծ ժողովրդականություն եք վայելում որպես ստեղծագործական լայն մտահորիզոնի տեր արվեստագետ, հանրահայտ ու սիրված երգերի, ներկայացումների եւ ֆիլմերի երաժշտության հեղինակ` այդ ամենը հաջողությամբ զուգակցելով մանկավարժական ու հասարակական գործունեության հետ:
Համոզված եմ, որ այսուհետ եւս կշարունակեք բեղմնավոր գործունեություն ծավալել` երաժշտասերներին պարգեւելով նոր ստեղծագործություններ եւ հարստացնելով հայրենական երաժշտարվեստը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ: