Տպել
03.12.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ուղերձ է հղել Հաշմանդամների միջազգային օրվա առթիվ
1 / 1

Ուղերձում ասված է.

«Այսօր աշխարհում նշվում է Հաշմանդամների միջազգային օրը:

Երկու տասնամյակ առաջ միջազգայնորեն ընդունված այս օրը մեկ անգամ եւս մեզ հուշում է, ավելին՝ պարտադրում է անել ամեն ինչ, որ հաշմանդամություն ունեցողները ունենան հավասար հնարավորություններ եւ իրավունքներ եւ ինտեգրվեն հասարակությանը որպես լիարժեք անդամներ: Այս առումով հաշմանդամները մեր առանձնահատուկ ուշադրության ու հոգատար վերաբերմունքի կարիքն ունեն:

Պետության սոցիալական քաղաքականության առաջնահերթություններից է ստեղծել այնպիսի պայմաններ, որ նրանք առավելագույնս կարողանան իրացնել իրենց ֆիզիկական ու հոգեւոր հնարավորությունները, իրավունքները, ակտիվ մասնակցություն ունենան երկրի քաղաքական եւ տնտեսական կյանքում:

Հաշմանդամների խնդիրները խորհրդարանի եւ անձամբ իմ ուշադրության կենտրոնում են: Ազգային ժողովը՝ որպես հասարակության բոլոր անդամների կողմից ընտրված օրենսդիր մարմին, պետք է անի առավելագույնը, որ սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար իսկապես մատչելի միջավայր ու հավասար հնարավորություններ ստեղծվեն թե՛ խորհրդարանում, թե նրանից դուրս»:


24.03.2024
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում
Միջխորհրդարանական միության տիկի՛ն նախագահ, Ձե՛րդ գերազանցություններ, Գործընկեր խորհրդարանականնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Նախքան ելույթս սկսելը ցանկան...

21.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում
Հարգելի՛ համանախագահներ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի անդամներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար մեծ պատիվ է նման հարգարժան լսարանի առջեւ ելույթ...

08.03.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը եւ ձեր նուրբ ու քնքուշ տե...

28.01.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ, Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոն...