Խորապես վշտացած եմ ականավոր կենսաքիմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, գիտության վաստակավոր գործիչ Արմեն Գալոյանի մահվան կապակցությամբ:
Հայ եւ համաշխարհային գիտությունը կորցրեց իր մասնագիտությանն ու աշխատանքին իսկապես նվիրված ականավոր գիտնականի, ում գիտական գործունեությունը եւ աշխատություններն այսօր էլ հիմնարար նշանակություն ունեն:
Մեծ են Արմեն Գալոյանի վաստակն ու ներդրումը հատկապես կենսաքիմիայի ու նյարդաքիմիայի ոլորտում, որտեղ նա համարվում էր կարկառուն ներկայացուցիչներից մեկը:
Նրա հարուստ գիտական ժառանգությունը եւ արժանապատիվ կյանքի ուղին մշտապես օրինակ կլինեն ապագա սերունդների համար:
Ցավակցում եմ Արմեն Գալոյանի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը: