«Սիրելի հայրենակիցներ,
Շատ շուտով հրաժեշտ կտանք հերթական տարուն, տարի, որը մեզ համար խորհրդանշական էր: Այս տարի միասին նշեցինք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձը: Անկախությանը հասնելու համաժողովրդական պայքարի մեջ իր ծանրակշիռ ներդրումն ունեցավ նաեւ Հայաստանի խորհրդարանը, որն այսօր էլ շարունակում է իր ակտիվ մասնակցությունը պետության առաջընթացին ու հզորացմանը:
Անցնող տարում աշխարհը շարունակեց արագ փոփոխությունների ենթարկվել: Որպես համաշխարհային գործընթացների ուղղակի կամ անուղղակի մասնակից` մենք չէինք կարող անմասն մնալ այդ ամենից եւ ձգտեցինք հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալ տարաբնույթ քաղաքական ու տնտեսական շահերի բախումներից:
Բնականաբար, բոլոր ակնկալիքները եւ բոլորի ակնկալիքները չէ, որ արդարացան, բայց Հայաստանը կարողացավ առանց ցնցումների դիմակայել համաշխարհային մարտահրավերներին, որոնք առկա են նաեւ այսօր եւ պարտադրում են չթուլացնել զգոնությունն ու ամրապնդել երկրի տնտեսական հզորությունը, ավելի բարձրացնել նրա քաղաքական կշիռը: Դրան են միտված երկրի իշխանությունների քայլերը, այդ թվում նաեւ` Ազգային ժողովի ընդունած օրինագծերն ու որոշումները:
Սիրելի հայրենակիցներ,
Փոփոխվող աշխարհը պարտադրում է ավելի ճկուն գործողություններ եւ ավելի օպերատիվ արձագանք իրադարձություններին:Անցնող տարին բավական աշխույժ էր հայկական խորհրդարանական դիվանագիտության համար: Ազգային ժողովի պատվիրակություններն ակտիվորեն եւ արդյունավետ մասնակցեցին միջազգային կառույցների աշխատանքներին:
Տարին բավականին հագեցած էր նաեւ փոխայցելությունների առումով` եւ խորհրդարանների նախագահների, եւ պատգամավորական բարեկամության խմբերի մակարդակով: Այդ փոխայցելությունների արդյունքում մեր դիրքորոշումները միջազգային կառույցներում ավելի ընկալելի եւ ընդունելի են դառնում:
Սիրելի հայրենակիցներ,
գալիք` 2012 թվականը ընտրական տարի է: Անկախ մեր քաղաքական կողմնորոշումից` բոլորիս նպատակը մեկը պիտի լինի` խաղաղության եւ կայունության պայմաններում կառուցել ուժեղ պետություն եւ ունենալ բարեկեցիկ հասարակություն ` բոլորիս ջանքերով եւ բոլորիս համար:
Անշուշտ, յուրաքանչյուր գալիք տարուց ակնկալում ենք նոր հաջողություն ու ձեռքբերում: Սակայն Նոր տարին ինքն իրենով հաջողություն չի բերում, եթե մենք չենք ձգտում դեպի այդ հաջողությունը գնալ մեր աշխատանքով: Անհրաժեշտ է անցնող տարուն հրաժեշտ տալով նաեւ գնահատել արածն ու չարածը եւ հաջորդ տարի ոտք դնել ավելի իմաստնացած` արժեւորելով, թե ինչ կարելի էր անել, որ չի արվել, եւ ինչ է արվել, որ չպետք է արվեր:
Սիրելի հայրենակիցներ,
սրտանց շնորհավորելով գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոների առթիվ` բոլորիդ մաղթում եմ սպասելիքների ու ցանկությունների իրականացում, հաջողություններ, խաղաղություն, երջանկություն եւ բարօրություն ձեր ընտանիքներին:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ ժողովուրդ, Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 109 տարի առաջ Օսմանյա...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովին
Հարգելի՛ պարոն նախագահ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել այս համաժողովին մասնակցելու հրավերի եւ այս...
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ
Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր, շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: Դուք պարգեւում եք կյանք, ջերմու...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը Հարության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Սուրբ Զատկի՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնի առթիվ: Թող այս լուսավոր տոնն օրհնություն, խաղա...
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում
Միջխորհրդարանական միության տիկի՛ն նախագահ, Ձե՛րդ գերազանցություններ, Գործընկեր խորհրդարանականնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Նախքան ելույթս սկսելը ցանկան...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում
Հարգելի՛ համանախագահներ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի անդամներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար մեծ պատիվ է նման հարգարժան լսարանի առջեւ ելույթ...
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը եւ ձեր նուրբ ու քնքուշ տե...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ, Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոն...