National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
30.12.2011
ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ
1 / 1
ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը  Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ  շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Շատ շուտով հրաժեշտ կտանք հերթական տարուն, տարի, որը մեզ համար խորհրդանշական էր: Այս տարի միասին նշեցինք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձը: Անկախությանը հասնելու համաժողովրդական պայքարի մեջ իր ծանրակշիռ ներդրումն ունեցավ նաեւ Հայաստանի խորհրդարանը, որն այսօր էլ շարունակում է իր ակտիվ մասնակցությունը պետության առաջընթացին ու հզորացմանը:

Անցնող տարում աշխարհը շարունակեց արագ փոփոխությունների  ենթարկվել: Որպես համաշխարհային գործընթացների ուղղակի կամ անուղղակի մասնակից` մենք չէինք կարող անմասն մնալ այդ ամենից եւ ձգտեցինք հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալ տարաբնույթ քաղաքական ու տնտեսական շահերի բախումներից:

Բնականաբար, բոլոր ակնկալիքները եւ բոլորի ակնկալիքները չէ, որ արդարացան, բայց Հայաստանը կարողացավ առանց ցնցումների դիմակայել համաշխարհային մարտահրավերներին, որոնք առկա են նաեւ այսօր եւ պարտադրում են չթուլացնել զգոնությունն ու ամրապնդել երկրի տնտեսական հզորությունը, ավելի բարձրացնել նրա քաղաքական կշիռը: Դրան են միտված երկրի իշխանությունների քայլերը, այդ թվում նաեւ`  Ազգային ժողովի ընդունած օրինագծերն ու որոշումները:

Սիրելի հայրենակիցներ,

Փոփոխվող աշխարհը պարտադրում է ավելի ճկուն գործողություններ եւ ավելի օպերատիվ արձագանք իրադարձություններին:Անցնող տարին բավական աշխույժ էր հայկական խորհրդարանական դիվանագիտության համար: Ազգային ժողովի պատվիրակություններն ակտիվորեն  եւ արդյունավետ մասնակցեցին միջազգային կառույցների աշխատանքներին:

Տարին բավականին հագեցած էր նաեւ փոխայցելությունների առումով` եւ  խորհրդարանների նախագահների, եւ պատգամավորական բարեկամության խմբերի մակարդակով: Այդ փոխայցելությունների արդյունքում մեր դիրքորոշումները միջազգային կառույցներում ավելի ընկալելի եւ ընդունելի են դառնում:

Սիրելի հայրենակիցներ,

գալիք` 2012 թվականը ընտրական տարի է: Անկախ մեր քաղաքական կողմնորոշումից` բոլորիս նպատակը մեկը պիտի լինի` խաղաղության եւ կայունության պայմաններում կառուցել ուժեղ պետություն եւ ունենալ բարեկեցիկ հասարակություն ` բոլորիս ջանքերով եւ բոլորիս համար:

Անշուշտ, յուրաքանչյուր գալիք տարուց ակնկալում ենք նոր հաջողություն ու ձեռքբերում: Սակայն Նոր տարին ինքն իրենով հաջողություն չի բերում, եթե մենք չենք ձգտում դեպի այդ հաջողությունը գնալ մեր աշխատանքով: Անհրաժեշտ է անցնող տարուն հրաժեշտ  տալով նաեւ գնահատել արածն ու չարածը եւ հաջորդ տարի ոտք դնել ավելի իմաստնացած` արժեւորելով, թե ինչ կարելի էր անել, որ չի արվել, եւ ինչ է արվել, որ չպետք է արվեր:

Սիրելի հայրենակիցներ,

սրտանց շնորհավորելով գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոների առթիվ` բոլորիդ մաղթում եմ սպասելիքների ու ցանկությունների իրականացում, հաջողություններ, խաղաղություն, երջանկություն եւ բարօրություն ձեր ընտանիքներին:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»:
 


24.05.2013
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի կապակցությամբ
Սիրելի շրջանավարտներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցական Վերջին դասի կապակցությամբ: Դպրոցն ավարտելը կարեւոր սահմանագիծ է յուրաքանչյուր մարդու համա...

23.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը ԱԺ նիստում «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկման ժամանակ
«Հարգելի գործընկերներ, Կառավարության հարգելի անդամներ, Ցանկացած երկրի կառավարության գործունեության ծրագիրն այն հիմնական քաղաքական փաստաթղթերից մեկն է,...

22.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին
Հարգարժան պարոն Ազնավուր, սիրելի Մաեստրո, ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից պատիվ ունեմ շնորհավորելու  Ձեզ ծննդյան 89-ամյակի առթիվ:  Աշ...

15.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Ընտանիքի օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Ընտանիքի օրվա առթիվ: Որպես տոն՝ այն մեզանում ընդամենը երկու տարեկան է, փոխարենը չափազանց հարուստ պատմու...

08.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ
«Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ: Խորհրդանշելով տարբեր ժամանակների մեր հաղթանակները՝ այս տոնը միաժա...

03.05.2013
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Շնորհավորում եմ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Մամուլը առանձնահատուկ տեղ ունի յուրաքանչյուր պետության կյանքո...

24.04.2013
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
«Սիրելի հայրենակիցներ, այսօր Օսմանյան Թուրքիայում մեր հայրենակիցների նկատմամբ իրականացված հանցագործության՝ ցեղասպանության 98-րդ տարելիցի օրն է: Շուտով...

04.04.2013
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Մարտին Վարդազարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ
Հարգելի պարոն Վարդազարյան, Սիրելի մաեստրո Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյակի կապակցությամբ: Լինելով մեր ժամանակների ամենասիրված կոմպոզիտոր...

19.03.2013
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Վարդուհի Վարդերեսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ
Սիրելի տիկին Վարդուհի, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ձեր փայլուն անհատականությամբ, ինքնատիպ տաղանդով ու բեմական հմայքով տարիներ շար...

15.03.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Արամայիս Սահակյանի մահվան կապակցությամբ
Սրտի խոր ցավով տեղեկացա գրող, երգիծաբան, բանաստեղծ, հրապարակախոս Արամայիս Սահակյանի մահվան մասին: Կյանքից հեռացավ տաղանդավոր արվեստագետը, յուրահատուկ ...

11.03.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Սուրեն Ավդալբեկյանի մահվան կապակցությամբ
Խորապես վշտացած եմ անվանի բժիշկ-վիրաբույժ, ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի մահվան կապակցությամբ: Հայկական բժշկությունը կորցրեց բժշկի ու մանկավարժի, գիտ...

11.03.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ
Սրտի խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանի մահվան մասին: Հայկական մշակույթը կորցրեց իր հիմնասյուներից մե...

07.03.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ. «Սիրելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի` Կա...

13.02.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի եւ Պետական Դումայի նախագահներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Կոմի Հանրապետության «Վորկուտինսկայա» հանքահորում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ ցավակցական հեռագրեր ...

02.02.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Ենգիբարյանի մահվան կապակցությամբ
Խոր ցավով տեղեկացա լեգենդար բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի մահվան մասին: Վլադիմիր Ենգիբարյանի մահը մեծ կորուստ է ոչ միայն նրա հ...

30.01.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել Ղազախստանի խորհրդարանի Մեջլիսի եւ Սենատի նախագահներին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել Ղազախստանի խորհրդարանի Մեջլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինին եւ Սենատի նախագահ Կայրաթ Մամիի...

29.01.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել Բրազիլիայի Ազգային Կոնգրեսի Պատգամավորների պալատի եւ Սենատի նախագահներին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Մարկո Մայ...

15.01.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ
Սրտի խոր ցավով տեղեկացա հայ թատրոնի, կինոյի եւ ասմունքի նշանավոր վարպետ, ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան մասին: Մեզանից հեռացավ տաղանդավոր...

30.12.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, Ավարտին է մոտենում 2012 թվականը: Դա ամեն մեկիս ապրած կյանքի մեկ տարին է` մեր նպատակների, արված ու չարված գործերի, երջանկության ո...

03.12.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ուղերձ է հղել Հաշմանդամների միջազգային օրվա առթիվ
Ուղերձում ասված է. «Այսօր աշխարհում նշվում է Հաշմանդամների միջազգային օրը: Երկու տասնամյակ առաջ միջազգայնորեն ընդունված այս օրը մեկ անգամ եւս մեզ հուշ...

21.11.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ
Սրտի խոր ցավով տեղեկացա Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի անժամանակ մահվան մասին: Հայ երգարվեստը կորցրեց մեր ժողովրդական, ազգային եր...

10.11.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ
Շնորհավորում եմ ՏԻՄ բոլոր ներկայացուցիչներին՝ այսօր Հայաստանում նշվող Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ: ՏԻՄ-երը կառավարման համակարգի կարեւորագույն մ...

27.10.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ՌԴ Դաշնային Ժողովի Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին՝ ծննդյան օրվա կապակցությամբ
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ, ցանկանում եմ քաջառողջություն եւ հաջողություններ՝ Պետական Դումայի նախագահի պատասխանատու պաշտո...

24.10.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ
Սիրելի Վարպետ, ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 83- ամյակի առթիվ: Ձեր ապրած կյանքով ու անցած ճանապարհով Դո...

23.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Դավիթ Ուսուպաշվիլիին Վրաստանի խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի խորհրդարանի նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնու...

16.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին` Հայ մամուլի օրվա առթիվ
Շնորհավորում եմ ԶԼՄ-ների բոլոր ներկայացուցիչներին նրանց մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա առթիվ: 218 տարի առաջ Հնդկաստանի Մադրաս քաղաքում հայկական ա...

15.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ականավոր գիտնական Գրիգոր Գուրզադյանին ծննդյան 90-ամյակի առթիվ
Մեծարգո պարոն Գուրզադյան, ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 90-ամյակի առթիվ: Դուք համաշխարհային գիտության այն մեծութ...

13.10.2012
ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Թարգմանչաց տոնի առթիվ
Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Թարգմանչաց տոնի առթիվ: Մենք այն ժողովուրդն ենք, որի մշակութային ժառանգությունը ունի ոչ թե դարերի, այլ` հազա...

06.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ
Խորապես վշտացած եմ մեր մշակույթի հենասյուներից մեկի` մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» ե...

06.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել ականավոր կենսաքիմիկոս Արմեն Գալոյանի մահվան կապակցությամբ
Խորապես վշտացած եմ ականավոր կենսաքիմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի Դաշնության գիտությունների ...

01.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, ավագ սերնդի հարգելի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ Տարեցների միջազգային օրվա առթիվ: ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հչռակված...

21.09.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ելույթ ունեցավ Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում
Սեպտեմբերի 21-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ելույթ ունեցավ  Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում` «Արդյոք ներկայա...

05.09.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը ԱԺ արտահերթ նստաշրջանում
Հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության  եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմատենչ հարեւան Ադրբեջանը իր վերջին քայլով` էթնիկ հողի վրա ...

01.09.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ
Սիրելի  մանկավարժներ, ուսանողներ եւ աշակերտներ   Ջերմորեն շնորհավորում եմ սեպտեմբերի 1-ի`  Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ:...

30.08.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին ծննդյան օրվա առթիվ
Հարգելի պարոն Սահակյան,   ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:   Դուք...

23.07.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել դերասանուհի Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ
Խորապես վշտացած եմ հայ թատրոնի եւ կինոյի անզուգական դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցի անժամանակ մահվան կապակց...

20.07.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Բակո Սահակյանին` ԼՂՀ նախագահ վերընտրվելու կապակցությամբ
Հարգելի պարոն Սահակյան, ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ...

09.07.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է ուղարկել ՌԴ Պետական Դումայի եւ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է ուղարկել ՌԴ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին եւ  ՌԴ Դաշնային ժողովի Դա...

05.07.2012
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ
Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: 17 տարի առաջ ընդունված մեր երկրի հիմնական...

30.06.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան 58-րդ տարեդարձի կապակցությամբ
Մեծարգո պարոն Նախագահ, Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 58-րդ տարեդարձի կապակցությամբ: Ձեր առաջնորդությամբ, Ձեր կատարած նպատակային ու վճռական քայլերի շնորհ...

01.06.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը hունիսի 1-ի` Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ
Սիրելի երեխաներ եւ հարգելի ծնողներ, Սրտանց շնորհավորում եմ ամենավառ  տոներից մեկի` Երեխաների իրավունքների պաշտպանության  օրվա կապակցությամբ:...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS