Տպել
21.12.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը շնորհավորել է Սերգեյ Նարիշկինին` ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ ընտրվելու առթիվ
1 / 1

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը շնորհավորել է   Սերգեյ Նարիշկինին`  Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ ընտրվելու առթիվ:

ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորանքում մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքները  Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի բարձր պաշտոնում Ձեր  ընտրվելու առթիվ:

Միջխորհրդարանական համագործակցությունը Հայաստանի Հանրապետության  եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ այսօր գտնվում է բարձր մակարդակի վրա: Սերտ փոխգործակցությունը եւ արդյունավետ համագործակցությունը ինչպես հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի, այնպես էլ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում նպաստում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հետագա խորացմանը:

Վստահ եմ, որ Ձեր ընտրությամբ  միջխորհրդարանական համագործակցությունը մեր երկրների միջեւ նոր հնարավորություններ կբացի նրա հետագա խորացման համար»:
 


24.03.2024
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում
Միջխորհրդարանական միության տիկի՛ն նախագահ, Ձե՛րդ գերազանցություններ, Գործընկեր խորհրդարանականնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Նախքան ելույթս սկսելը ցանկան...

21.03.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում
Հարգելի՛ համանախագահներ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի անդամներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար մեծ պատիվ է նման հարգարժան լսարանի առջեւ ելույթ...

08.03.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը եւ ձեր նուրբ ու քնքուշ տե...

28.01.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ, Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոն...