National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
18.04.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթն ԱՊՀ ՄԽՎ հանդիսավոր նիստում
1 / 1

Մեծարգո՛ Վալենտինա Իվանովնա,

Հարգելի՛ գործընկերներ, նիստի մասնակիցներ,

Ողջունում եմ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանդիսավոր նիստի մասնակիցներին եւ հյուրերին Մեծ հաղթանակի տոնին ընդառաջ: Այսօր մենք հավաքվել ենք եւս մեկ անգամ հիշելու Հայրենական մեծ պատերազմի տարիներին ազատությունը պաշտպանողների սխրանքը, կամքն ու անսահման արիությունը, ինչպես նաեւ մեր անկեղծ հարգանքը հայտնելու դեռեւս ողջ սիրելի վետերաններին:

Երկրորդ համաշխարհային պատերազմն անջնջելի հետք թողեց մարդկության պատմության մեջ: Այն բերեց ոչ միայն ավերածություններ, այլեւ մարդկային անչափելի կորուստներ, ինչպես նաեւ բարոյական ու հոգեւոր վերքեր, որոնք զգացվում են մինչ օրս: Միլիոնավոր մարդիկ զոհվեցին մարտի դաշտում, համակենտրոնացման ճամբարներում, մահացան սովից եւ հիվանդություններից:

Հայ ժողովուրդը մեծ դեր է խաղացել ֆաշիզմի դեմ հաղթանակի հասնելու գործում: Ավելի քան կես միլիոն հայ Խորհրդային բանակի շարքերում կռվել է բոլոր ճակատներում՝ Կովկասից մինչեւ Եվրոպա՝ ցուցաբերելով անհավանական քաջություն եւ անձնուրացություն:

Հայ զինվորներն աչքի են ընկել Բրեստի ամրոցի ու Սեւաստոպոլի պաշտպանության ժամանակ, Մոսկվայի ու Լենինգրադի մատույցներում, հերոսաբար կռվել են Ստալինգրադում, պաշտպանել Հյուսիսային Կովկասը, ազատագրել Հարավարեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի երկրները, ազգային հայկական դիվիզիաների կազմում մտել Բեռլին:

Մեր հայրենակիցներից շատերը կռվել են դաշնակից երկրների բանակներում, մասնակցել հակաֆաշիստական պայքարին եւ իրենց ներդրումն ունեցել հաղթանակի գործում:

Սփյուռքի եւ հայկական եկեղեցու հանգանակած միջոցներով ստեղծվել են տանկային շարասյուն, ինքնաթիռների էսկադրիլիաներ, ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք:

Ցավոք, մոտ երեք հարյուր հազար հայ այդպես էլ չվերադարձան հայրենի օջախներ:

Հայրենական մեծ պատերազմի եւ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի հիշողությունը մեր ընդհանուր պատմության մի մասն է: Իմանալով հաղթանակի գինը՝ Հայաստանում հոգատարությամբ են վերաբերվում Հայրենական մեծ պատերազմի պատմությանը: Այսօր մեր հանրապետությունում պետական պահպանության տակ է գտնվում պատերազմի մասնակիցների ավելի քան 600 հուշարձան: Մեր պարտքն է հիշել եւ հարգել նրանց սխրանքը, ովքեր իրենց կյանքը տվեցին այս հաղթանակի համար:

Գործընկերնե՛ր,

Մեր նիստը ոչ միայն հաղթանակի 80-ամյակը գնահատելու, այլեւ պատերազմը՝ որպես մարդկության համար աղետալի հետեւանքներ ունեցող երեւույթ վերհիշելու առիթ է: Մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք փոխել են միջազգային հարաբերությունների ձեւավորված մեխանիզմներն ու կարծրատիպերը: Վերջին տասնամյակների հակամարտություններն ունեցել են հետեւանքներ, որոնք դուրս են անմիջականորեն ներգրավված երկրներից եւ տարածաշրջաններից: Դրանց ազդեցությունը՝ սկսած հումանիտար ճգնաժամերից մինչեւ քաղաքական անկայունություն, ներգործում է գրեթե ամբողջ մարդկության վրա:

Հայաստանը միշտ դեմ է ցանկացած տեսակի էսկալացիաների եւ վերահաստատում է իր դիրքորոշումը ռազմական գործողությունների դադարեցման, խաղաղ բնակչության վրա հարձակումները կանխելու եւ խնդիրները քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու հարցում:

Գործընկերնե՛ր,

Օգտվելով առիթից՝ եւս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել Հայրենական մեծ պատերազմի եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի բոլոր վետերաններին գալիք տոնի առթիվ: Թող հավերժ լինի կռվածների հիշատակը եւ պահպանվի մեզ թողած խաղաղությունը:

Շնորհակալություն ուշադրության համար:


24.04.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Ապրիլի 24-ը մեր ազգային հիշողության ծանր ու տխուր օրերից է: Այս օրը մենք ոգեկոչում ենք մեկուկես միլիոն անմեղ հայերի հիշատակը, ո...

20.03.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում
Վեհաժողովի հարգելի՛ նախագահ, Հարգելի՛ գլխավոր քարտուղար, Վեհաժողովի հարգելի՛ գլխավոր քարտուղար, Հարգելի՛ գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, Ինձ համար ...

25.02.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ողջույնի խոսքը Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի բացմանը
Հարգելի' համանախագահներ, Հարգելի' դեսպաններ, Հարգելի' գործընկերներ, Տիկնա'յք եւ պարոնա'յք, Ողջունում եմ ձեզ Երեւանում: Ուրախ եմ, որ այսօր Հայաստան-Եվր...

20.02.2025
Ալեն Սիմոնյանի ելույթը Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի 19-րդ լիագումար նիստում
Ձերդ գերազանցություննե՛ր, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Առաջին հերթին ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Սենատի նախագահ Իգնացիո...

28.01.2025
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով
Սիրելի՛ հայրենակիցներ, պարոնայք սպաներ եւ, իհարկե, մեր շատ սիրելի զինծառայողներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության բանակի 33-րդ տարեդար...

23.01.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» պանելային քննարկման ժամանակ
Մեծարգո՛ գործընկերներ, Նորին գերազանցություն տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Հարգարժա՛ն հյուրեր, Ինձ համար մեծագույն պատիվ է հյուրընկալել Հայաստանի բարեկամ երկ...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am