National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
28.01.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ
1 / 1

Սիրելի՛ հայրենակիցներ, պարոնայք սպաներ, բանակաշինության գործի նվիրյալներ, զինծառայողներ,

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Բանակի օրվա առթիվ:

Զինված ուժերի կազմավորումից ի վեր մեր բանակը գրանցել է բազում հաջողություններ եւ ապրել ծանր ու օրհասական ժամանակներ: Այս ամբողջ ընթացքում բանակի կողքին են եղել մեր հայրենակիցները: Դժվար թե գտնվի մի տուն, որտեղ չեն խոսում զինծառայողների սխրանքներից, որտեղ շունչները պահած չեն աղոթում մեր տղաների համար:

Մեր հայրենիքի համար այսօր բարդ ժամանակներ են, եւ առավել քան երբեւէ մեզ հզոր թիկունք, անվտանգ ու պաշտպանված սահմաններ են պետք: Այս հարցում ջանքեր չենք խնայելու՝ հանուն խաղաղության եւ բարեփոխված զինված ուժերի: Հայոց բանակն ապահովված է բոլոր անհրաժեշտ միջոցներով, իսկ բանակաշինությանն ուղղված համալրումները շարունակական բնույթ են կրում:

Շնորհակալություն մեր երկրի պաշտպանության համար օրուգիշեր սահմանին կանգնած տղաներին, շնորհակալություն նրանց սպասող ընտանիքներին:

Հավերժ խոնարհում բանակի կայացման ակունքներում ընկածների հիշատակին, հավերժ փառք պատերազմներում անմահացած քաջերին:


28.05.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Առաջին Հանրապետության տոնի առթիվ: Հանրապետության քաղաքացի լինելը, որքան էլ այդ ժամանակների համար անծանոթ իրողու...

24.04.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
1915 թվականին, երբ հայ ժողովրդի պատմության անիվը խափանվեց, երբ հայաթափման ոճիրն իր գագաթնակետին հասավ ու հավերժական լռություն ճանապարհվեց արեւմտահայ մ...

13.03.2023
Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Բահրեյնում մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) վեհաժողովին, որը նվիրված ...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS