«Խոր ցավով տեղեկացանք աշխարհի եզդիների հոգեւոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի մահվան մասին:
Թահսին Բեգն ամուր հարաբերություններով կապված էր Հայաստանի պետականության, Հայաստանի եզդիական համայնքի հետ եւ վերջինիս կորուստը մեծ ցավ է նաեւ եզդի ժողովրդի բարեկամ հայ ժողովրդի համար:
Խորին ցավակցությունս եմ հայտնում Հայաստանի եւ աշխարհի եզդիներին, Միրի ընտանիքին եւ կիսում կորստի ծանր վիշտը»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ցավակցական ուղերձում: