Տպել
19/10/2018
<<Խորհրդարանական բյուջետային գրասենյակների դերը ֆիսկալ վերահսկողության և կառավարման մեջ>> թեմայով սեմինար

Սույն թվականի հոկտեմբերի 17-ից 18-ը ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի նախաձեռնությամբ ու ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի, ինչպես նաև Եվրամիության TAIEX ծրագրի հետ համագործակցությամբ ու աջակցությամբ, TAIEX փորձագիտական առաքելության շրաջանակներում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Ազգային ժողովի աշխատակազմի, մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ներկայացուցիչների համար տեղի ունեցավ սեմինար <<Խորհրդարանական բյուջետային գրասենյակների դերը ֆիսկալ վերահսկողության և կառավարման մեջ>> թեմայով: Զեկուցումներով հանդես եկան Հայաստանի Հանրապե­տութ­յան Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը և Ավստրիայի խորհրդարանի բյուեջտային գրասենյակի ղեկավար Հելմուտ Բերգերը:

Սեմինարի հիմնական նպատակներն էին՝ ծանոթանալ բյուջետային գրասենյակների միջազգային փորձին, մանավորապես Ավստրային խորհրդարանի բյուջետային գրասենյակի փորձին, ինչպես նաև Աժ բյուջետային գրասենյակի, ԱԺ աշխատակազմի կարողությունների շարունակական զարգացման գործառույթի իրացման շրջանակներում, Աշխատակազմի ներկայացուցիչներին, մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների փորձագետներին հնարավորություն տալ ծանոթանալու Ավստրիայի բյուջետային համակարգին, բյուջետավորման մոտեցումներին, բյուջեների վերլուծության ձևերին և այլն։

Սեմինարի ընթացքում ակտիվորեն քննարկվեցին Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի խորհրադարանների բյուջետային գրասենյակներին վերաբերվող հարցեր, ինչպիսիք են նրանց գործառույթներն ու դրանց իրացման մեխանիզմները, գրասենյակների կողմից պատրաստված արտադրանքներն ու մատուցված ծառայությունները, առկա մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև Ավստրիայում ներդրված կատարողականի և գենդերային բյուջետավորման մոտեցումներն ու մանրամասները, Ավսրիայի բյուջետային գործընթացին ու բյուջեների վերլուծության ձևերին, Բյուջետային գրասենյակ-հանձնաժողովներ, Բյուջետային գրասենյակ-Աուդիտորական պալատ, Խորհրդարան-Աուդիտորական պալատ համագործակցությանը վերաբերվող թեմաներ: