Տպել
16/10/2018
<<Խորհրդարանական բյուջետային գրասենյակների դերը ֆիսկալ վերահսկողության և կառավարման մեջ>> թեմայով սեմինար

Հայաստանի Հանրապե­տութ­յան Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ու Բյուջետային գրասենյակը համատեղ TAIEX փորձագիտական առաքելության շրջանակներում սույն թվականի հոկտեմբերի 17-ից 18-ը Ազգային ժողովի 114 սենյակում (երկրորդ մասնաշենք), Ազգային ժողովի աշխատակազմի, մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ներկայացուցիչների համար, կազմակերպում է սեմինար <<Խորհրդարանական բյուջետային գրասենյակների դերը ֆիսկալ վերահսկողության և կառավարման մեջ>> թեմայով (Օրակարգը կցվում է): Զեկուցումներով հանդես կգան Հայաստանի Հանրապե­տութ­յան Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը և Ավստրիայի խորհրդարանի բյուեջտային գրասենյակի ղեկավար Հելմուտ Բերգերը: