National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
22/09/2017
Սեմինար <<Ծրագրային բյուջետավորում>>, <<Բյուջետային ծրագրերի կատարողական հիմնական ցուցանիշներ>> և <<ՀՀ բյուջետային գործընթացը>> թեմաներով

Սույն թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը եւ ՀՀ Աժ Բյուջետային գրասենյակը համատեղ կազմակերպել էին սեմինար <<Ծրագրային բյուջետավորում>>, <<Բյուջետային ծրագրերի կատարողական հիմնական ցուցանիշներ>> եւ <<ՀՀ բյուջետային գործընթացը>> թեմաներով, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների փորձագետներ, ներկայացուցիչներ հասարակական կազմակերպություններից եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունից (GIZ):

 

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը մանրամասն ներկայացրել է ծրագրային բյուջետավորման գործընթացի առանձնահատկությունները եւ այդ բարեփոխման արդյունավետությունը, գործընթացին խորհրդարանի մասնակցությունը:

 

Բյուջետային գրասենյակի համակարգող-փորձագետ Գագիկ Բարսեղյանն իր զեկույցում ներկայացրել է ծրագրային բյուջետավորման ձևաչափում ծրագրերի միջոցառումների դասակարգումը, կատարողական հիմնական ցուցանիշները եւ դրանց առանձնահատկությունները, ինչպես նաև բյուջետային ծրագրերի, դրանցում ներառված միջոցառումների և դրանց կատարողական հիմնական ցուցանիշների բարելավման կամ մշակման տիրույթն ու այդ աշխատանքների ընթացքը ՀՀ Ազգային ժողովում:

 

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի և Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանի կողմից ներկայացվել են Բյուջետային գրասենյակի կողմից պատրաստված ինֆոգրաֆիկ տեղեկանքները` Հայաստանի Հանրապետության բյուջետային գործընթացի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում պետական բյուջեի նախագծի և դրա կատարման վերաբերյալ տարեկան հաշվետովության քննարկման, ընդունման կամ մերժման վերաբերյալ:

 



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am