National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
24/03/2017
Բյուջետային գրասենյակի զարգացման ռազմավարության տեսլականի ձևավորման աշխատանքային հանդիպում (մարտ 16-17, 2017թ.)

2017 մարտի 16-17-ին Երևանում, ԳՄՀԸ Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում ծրագրի և Հանուն Ժողովրդավարության Ուեսթմինսթեր հիմնադրամի (Միացյալ Թագավորություն) աջակցությամբ ու ՀՀ  Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի, և ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի համագործակցությամբ տեղի ունեցան աշխատանքային քննարկումներ նվիրված` ՀՀ Ազգային ժողովի Բյուջետային գրասենյակի զարգացման ռազմավարության տեսլականի ձևավորմանն ու անհրաժեշտ գործողությունների ուրվագծմանը:

Քննարկմումներին մասնակցեցին ներկայացուցիչներ ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովից, ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակից, Ուեսթմինսթեր հիմնադրամից, Սերբիայի խորհրդարանի բյուջետայի նգրասենյակից և ԳՄՀԸ Հանրային ֆինանսների կառավարում հարավային կովկասում ծրագրից:

Քննարկումների ընթացքում մասնակիցներն անդրադարձան ՀՀ ԱԺ Բյուջետային գրասենյակի խնդիրներին և դրանց լուծման ուղիներին, ծանոթացան միջազգային, այդ թվում` Սերբիայի խորհրդարանի բյուջետային գրասենյակի փորձին և վերլուծեցին ու նախանշեցին  ՀՀ  ԱԺ Բյուջետային գրասենյակի զարգացման ռազմավարության հիմնադրույթները, ինչի արդյունքում առաջիկայում կմշակվի Ռազմավարության նախագծային ամփոփ տարբերակը:

 



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am