Տպել
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ
ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


        Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
        1. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր քննարկման ենթակա հետեւյալ հարցերը.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. ա) «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-788-01.03.2024-ՏՏԳՇ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Կերի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
Կ-7881-01.03.2024-ՏՏԳՇ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-7882-01.03.2024-ՏՏԳՇ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույց
Կ-787-29.02.2024-
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3. Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդում
807-26.03.2024-ԳԿ
4. Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդում
808-29.03.2024-ՊԻ
5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդում
809-01.04.2024-ՊԻ
6. 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդում եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույց
810-01.04.2024-ՄԻ
7. «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին
812-01.04.2024-
8. Սահմանադրական դատարանի դատավորի ընտրություն
813-03.04.2024-

        2. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած հետեւյալ հարցերը.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
Կ-739-05.12.2023,08.04.2024-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. ա) «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-777-13.02.2024-ՏՏԳՇ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
Կ-7771-13.02.2024-ՏՏԳՇ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Կ-781-22.02.2024-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4. «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-784-27.02.2024-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջեւ անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձեւով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին
Կ-795-14.03.2024-ՏԵ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
6. «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին
Կ-801-18.03.2024-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
7. «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Երեւանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին»
Կ-803-18.03.2024-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
8. «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-805-22.03.2024-ՊԱ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
9. «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին
Կ-806-22.03.2024-ՊԱ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

        3. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել գլխադասային հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություն ստացած, ինչպես նաեւ Կանոնակարգով սահմանված ժամկետում եզրակացություն չստացած հետեւյալ հարցերը.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները


ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԱ. ՍԻՄՈՆՅԱՆ
2024 թվական, ապրիլի 9
քաղ. Երեւան
ԱԺՈ-686-Լ