Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ
2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ԻՆ ԳՈՒՄԱՐՎԱԾ
ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ



1. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2024 թվականի մարտի 19-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրկել պարտադիր քննարկման ենթակա հետեւյալ հարցերը.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-745-18.12.2023-ՏՀ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2.
ա) Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-746-18.12.2023,01.02.2024-ՏՏԳՇ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-7461-18.12.2023,01.02.2024-ՏՏԳՇ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-7462-18.12.2023-ՏՏԳՇ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3.
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-752-22.12.2023,31.01.2024-ԳԿ-011/1
Հեղինակներ` Ալեն Սիմոնյան, Արթուր Հովհաննիսյան
4.
ա) «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-753-26.12.2023-ՏՀ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-7531-26.12.2023-ՏՀ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-7532-26.12.2023-ՏՀ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5.
Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրություն
802-18.03.2024-

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2024 թվականի մարտի 19-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրկել հետեւյալ հարցերը.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
ա) «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-716-20.11.2023-ՏՏԳՇ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
Կ-7161-20.11.2023-ՏՏԳՇ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-7162-20.11.2023-ՏՏԳՇ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
Կ-7163-20.11.2023-ՏՏԳՇ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2.
ա) «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-721-27.11.2023-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-7211-27.11.2023-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3.
«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Պ-748-20.12.2023,18.03.2024-ԳԿ-011/0
Հեղինակ` Լիլիթ Գալստյան
4.
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-765-22.01.2024-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5.
ա) Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-766-23.01.2024-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-7661-23.01.2024-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
6.
«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
Կ-767-25.01.2024-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
7.
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Պ-770-31.01.2024-ԳԿ-011/0
Հեղինակ` Սիսակ Գաբրիելյան
8.
«Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-779-16.02.2024-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
9.
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-780-20.02.2024-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
10.
«Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-783-26.02.2024-ԵԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

Ազգային ժողովի խորհրդի որոշումը «Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի 2024 թվականի մարտի 19-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը սահմանելու մասին»

ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի գրությունը «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (Կ-670-02.10.2023-ՏՀ-011/1) օրենքի նախագիծը 2024 թվականի մարտի 19-ին գումարվող հերթական նիստերի օրակարգից հանելու մասին

ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի գրությունը մի շարք օրենքների նախագծերի փաթեթները 2024 թվականի մարտի 19-ին գումարվող հերթական նիստերի օրակարգից հանելու մասին