Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2021 թվականի սեպտեմբերի 24-ին` ժամը 11:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
ա) «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-017-09.09.2021-ՏՏԳՇ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-0171-09.09.2021-ՏՏԳՇ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2.
ա) «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Պ-047-23.09.2021-ՊԻ-011/1
Հեղինակներ` Վահագն Հովակիմյան, Վլադիմիր Վարդանյան
բ) «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Պ-0471-23.09.2021-ՊԻ-011/0
Հեղինակներ` Վահագն Հովակիմյան, Վլադիմիր Վարդանյան
գ) «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Պ-0472-23.09.2021-ՊԻ-011/0
Հեղինակներ` Վահագն Հովակիմյան, Վլադիմիր Վարդանյան
դ) «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Պ-0473-23.09.2021-ՊԻ-011/1
Հեղինակներ` Վահագն Հովակիմյան, Վլադիմիր Վարդանյան
ե) «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Պ-0474-23.09.2021-ՊԻ-011/1
Հեղինակներ` Վահագն Հովակիմյան, Վլադիմիր Վարդանյան

ՀայաստանիՀանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը «2021 թվականի սեպտեմբերի 24-ին գումարվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին»