Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



1. Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հուլիսի 30-ի ԱԺԽՈ-043-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներով` 2021 թվականի հուլիսի 30-ին` ժամը 12:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
ա) «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-905-22.03.2021-ՏՀ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-9051-22.03.2021-ՏՀ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-9052-22.03.2021-ՏՀ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2.
ա) «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-903-22.03.2021-ՊԱ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-9031-22.03.2021-ՊԱ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3.
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-900-16.03.2021-ՊԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4.
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-892-09.03.2021-ՏՏԳԲ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5.
ա) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Պ-1012-29.07.2021-ՊԻ-011/1
Հեղինակներ` Վլադիմիր Վարդանյան, Աննա Կարապետյան, Հովհաննես Հովհաննիսյան, Արփինե Դավոյան, Գեւորգ Պապոյան, Վահագն Հովակիմյան, Նարեկ Զեյնալյան, Լուսինե Բադալյան, Կորյուն Մկրտչյան, Անդրանիկ Քոչարյան
բ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Պ-10121-29.07.2021-ՊԻ-011/1
Հեղինակներ` Վլադիմիր Վարդանյան, Աննա Կարապետյան, Հովհաննես Հովհաննիսյան, Արփինե Դավոյան, Գեւորգ Պապոյան, Վահագն Հովակիմյան, Նարեկ Զեյնալյան, Լուսինե Բադալյան, Կորյուն Մկրտչյան, Անդրանիկ Քոչարյան
6.
ա) «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-1011-29.07.2021-ԳԿ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-10111-29.07.2021-ԳԿ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-10112-29.07.2021-ԳԿ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը «2021 թվականի հուլիսի 30-ին գումարվող՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին»