Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



1. Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 28-ի ԱԺԽՈ-025-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` 2021 թվականի ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
ա) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Պ-952-27.04.2021-ՊԻ-011/1
Հեղինակ` Վահագն Հովակիմյան
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Պ-9521-27.04.2021-ՊԻ-011/1
Հեղինակ` Վահագն Հովակիմյան
գ) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Պ-9522-27.04.2021-ՊԻ-011/1
Հեղինակ` Վահագն Հովակիմյան
2.
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Պ-915-30.03.2021-ՏՀ-011/1
Հեղինակներ` Սիսակ Գաբրիելյան, Ալեն Սիմոնյան, Բաբկեն Թունյան, Կարեն Համբարձումյան

Ազգային ժողովի որոշման նախագիծը «2021 թվականի ապրիլի 28-ին, ժամը 11:00-ին գումարված` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին»