Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



1. Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի հունիսի 30-ի ԱԺԽՈ-046-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներով` 2020 թվականի հունիսի 30-ին` ժամը 11:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
ա) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Պ-677-29.06.2020-ՊԻ-011/1
Հեղինակներ` Սուրեն Գրիգորյան, Վահագն Հովակիմյան
բ) «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Պ-6771-29.06.2020-ՊԻ-011/1
Հեղինակներ` Սուրեն Գրիգորյան, Վահագն Հովակիմյան
2.
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին
Պ-678-29.06.2020-ՊԻ-012/0
Հեղինակներ` Լիլիթ Մակունց, Վահագն Հովակիմյան, Տիգրան Ուլիխանյան, Վահե Հովհաննիսյան, Տաթեւիկ Հայրապետյան, Հովհաննես Հովհաննիսյան, Վահագն Թեւոսյան, Ալեքսեյ Սանդիկով, Հերիքնազ Տիգրանյան, Թագուհի Ղազարյան, Տաթեւիկ Գասպարյան, Արթուր Հովհաննիսյան, Վլադիմիր Վարդանյան, Հովիկ Աղազարյան, Լուսինե Բադալյան, Հայկ Կոնջորյան, Սուրեն Գրիգորյան, Ռուստամ Բաքոյան, Արթուր Մանուկյան, Ալեքսանդր Ավետիսյան, Սարգիս Խանդանյան, Արմեն Փամբուխչյան, Աննա Կարապետյան, Մարիա Կարապետյան, Արփինե Դավոյան, Արմեն Խաչատրյան, Բաբկեն Թունյան, Արգիշտի Մեխակյան, Անդրանիկ Քոչարյան, Գեւորգ Պապոյան, Նիկոլայ Բաղդասարյան, Շիրակ Թորոսյան, Նարեկ Զեյնալյան, Ալեն Սիմոնյան, Անուշ Բեղլոյան