Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



1. Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը և Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի ապրիլի 21-ի ԱԺԽՈ-028-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` 2020 թվականի ապրիլի 22-ին` ժամը 11.00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին
(առաջին ընթերցում)
Պ-559-13.04.2020-ՏՀ-011/0
Հեղինակ` Բաբկեն Թունյան
2.
ա) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Պ-584-20.04.2020-ՏՀ-011/1
Հեղինակ` Միքայել Մելքումյան
բ) «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-5841-22.04.2020-ՏՀ-011/1
Հեղինակ` Միքայել Մելքումյան

Օրենքի նախագծի հեղինակ՝ Բաբկեն Թունյանի առաջարկով՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը դուրս է եկել արտահերթ նիստի օրակարգից: