Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2020 թվականի մարտի 30-ին` ժամը 11:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
ա) «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-534-29.03.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-5341-29.03.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2.
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
Կ-535-29.03.2020-ԱՍ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3.
ա) «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-536-29.03.2020-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-5361-29.03.2020-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-5362-29.03.2020-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

Նախաձեռնողի ներկայացուցչի առաջարկով` «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը հանվել է արտահերթ նիստի օրակարգից:

Նախաձեռնողի ներկայացուցչի առաջարկով՝ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցման քննարկումը դուրս է եկել արտահերթ նիստի օրակարգից: