National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 009-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական oրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

1. Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հուլիսի 11-ի «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունների կազմավորման եւ գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 009-Լ որոշման Հավելվածի`

1) 16-րդ կետում «, ինչպես նաեւ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով)» բառերը  հանել եւ «21 օր առաջ:»  բառերից հետո լրացնել «Ազգային ժողովի նախագահն այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով)» նախադասությունով։

2) 19-րդ կետում «խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի եւ Հանձնաժողովի նախագահի հետ» բառերը փոխարինել «իրազեկելով Ազգային ժողովի նախագահին եւ Հանձնաժողովի նախագահին բառերով։»։

3) 21-րդ կետում «քարտուղարի ներկայացմամբ» բառերից հետո լրացնել «` համաձայնեցնելով Պատվիրակության ղեկավարի հետ» բառերով։

4) 25-րդ կետում «հրավիրվում է» բառը փոխարինել «ըստ անհրաժեշտության կարող է հրավիրվել» բառերով։

5) 27-րդ կետում «ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահը» բառերը փոխարինել «խորհրդակցելով Հանձնաժողովի նախագահի հետ,» բառերով։

6) 31-րդ կետում «, իսկ պատճենը` Հանձնաժողով» բառերը փոխարինել  «ով ուղարկում է Հանձնաժողովի նախագահին» բառերով։

7) 35-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ. «Տեղեկատվության փոխանակման, միջազգային խորհրդարանական կազմակերպություններում համակարգված եւ արդյունավետ աշխատանք ապահովելու նպատակով Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ Ազգային ժողովի նախագահը, ըստ անհրաժեշտության, հրավիրում է խորհրդակցություն Պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ»։

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am