Տպել

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՑԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-ԻՆ ԳՈՒՄԱՐՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով եւ 62-րդ հոդվածի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը ՈՐՈՇՈՒՄ Է.

Ազգային ժողովի հունվարի 15-ին գումարվող հերթական նիստերի ընթացքում «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» (Պ-203-06.12.2017,12.01.2018-ԱՀ-013/0) եւ ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (Պ-133-23.09.2017,13.11.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի քննարկման տեւողությունը սահմանել մինչեւ 90 րոպե: