Տպել

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 104-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական oրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ եւ 17-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

1.Հաստատել միջխորհրդարանական հանձնաժողովներում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունների կազմավորման եւ գործունեության կարգը` համաձայն հավելված 1-ի:

2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բարեկամական խմբերի գործունեության կարգը` համաձայն հավելված 2-ի:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: