Տպել

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի 018-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը  որոշում Է.

 «ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեում, Եվրոպայի անվտանգության  եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ), Միջխորհրդարանական միությունում, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին»  Ազգային ժողովի խորհրդի ԱԺԽՈ-018-Ա որոշման.

1) 1-ին հավելվածում՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակության կազմում, «Թադեւոս Ավետիսյան «Հայաստան» խմբակցություն» բառերը փոխարինել «Լեւոն Քոչարյան «Հայաստան» խմբակցություն» բառերով.

2) 3-րդ հավելվածում՝ Միջխորհրդարանական միությունում Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակության կազմում,  «Էլինար Վարդանյան «Հայաստան» խմբակցություն» բառերը փոխարինել «Լեւոն Քոչարյան «Հայաստան» խմբակցություն» բառերով: