Տպել

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի 020-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը  որոշում է.

1. Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի «Ազգային ժողովի ութերորդ գումարման բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-020-Ա որոշման.

1) 1-ին հավելվածում (Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբ) «Նազելի Բաղդասարյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերը փոխարինել «Զարուհի Բաթոյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերով,

2) 3-րդ հավելվածում (Հայաստան-Ավստիա բարեկամական խումբ) «Արթուր Դավթյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերը փոխարինել «Դավիթ Առուշանյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերով,

3) 21-րդ հավելվածում (Հայաստան-Իտալիա բարեկամական խումբ) «Անուշ Բեղլոյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերը փոխարինել «Դավիթ Առուշանյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերով,

4) 35-րդ հավելվածում (Հայաստան-Հունաստան բարեկամական խումբ) «Արթուր Դավթյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերը փոխարինել «Գայանե Եղիազարյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերով,

5) 54-րդ հավելվածում (Հայաստան-Սինգապուր բարեկամական խումբ) «Վահագն Հովակիմյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերը փոխարինել «Գայանե Եղիազարյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերով,

6) 64-րդ հավելվածում (Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբ) «Արթուր Դավթյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերը փոխարինել «Գայանե Եղիազարյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերով: