ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի 019-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում Է. |
Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի «Միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-019-Ա որոշման՝ |
1. 1-ին հավելվածում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում, «Արթուր Վանեցյան «Պատիվ ունեմ» խմբակցություն» բառերը փոխարինել «Հայկ Մամիջանյան «Պատիվ ունեմ» խմբակցություն» բառերով: |
2. 4-րդ հավելվածում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում, «Արթուր Վանեցյան «Պատիվ ունեմ» խմբակցություն» բառերը փոխարինել «Հայկ Մամիջանյան «Պատիվ ունեմ» խմբակցություն» բառերով: |