Տպել

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի 010-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


 Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ»սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը  որոշում Է.

 Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 4-ի «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ) եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ)» Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-010-Ա որոշման 2-րդ հավելվածում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակության կազմում, «Աղվան Վարդանյան «Հայաստան»խմբակցություն» բառերը փոխարինել «Մխիթար Զաքարյան «Հայաստան»խմբակցություն» բառերով: