Տպել

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի 018-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում Է.

 Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի «Եմ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեում, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ), Միջխորհրդարանական միությունում, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին»  ԱԺԽՈ-018-Ա որոշման 1-ին հավելվածում՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեում Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակության կազմում,  «Արուսյակ Ջուլհակյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերը փոխարինել «Միքայել Թումասյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերով: