Տպել

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի 019-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը  որոշում Է .

1. Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի «Միջխորհրդարանական  հանձնաժողովներում  Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակությունների  կազմերը   հաստատելու  մասին»  ԱԺԽՈ-019-Ա որոշման՝

1)    1-ին հավելվածում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում, «Նազելի Բաղդասարյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերը փոխարինել «Արթուր Հովհաննիսյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերով,

2)    4-րդ հավելվածում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում, «Նազելի Բաղդասարյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերը փոխարինել «Վահե Ղալումյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերով: