Տպել

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ՝ ԺԱՄԸ 18:00-ԻՆ ԳՈՒՄԱՐՎՈՂ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ «ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ, ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ, ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով եւ 62-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում Է.

2021 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 18:00-ին գումարվող արտահերթ նիստի ընթացքում «Սահմանամերձ գոտիներում, մասնավորապես՝ Սյունիքում, Գեղարքունիքում եւ Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության եւ անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության նախագծի քննարկման տեւողությունը սահմանել մինչեւ երեք ժամ: