Տպել

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի 004-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝  Ազգային ժողովի խորհուրդը  որոշում է .

  Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի փետրվարի 6-ի «Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ),  ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ), ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում, Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ), Միջխորհրդարանական միությունում Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-004-Ա որոշման.

1. 2-րդ հավելվածում (Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողով (ԵԱՀԿ ԽՎ)) «Տիգրան Ուրիխանյան» բառերը փոխարինել «Արման Աբովյան» բառերով,

2. 3-րդ հավելվածի (ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտե) «Նաիրա Զոհրաբյան» բառերը փոխարինել «Իվետա Տոնոյան» բառերով.

3. 4-րդ հավելվածում  (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողով (ՀԱՊԿ ԽՎ)) «Տիգրան Ուրիխանյան» բառերը փոխարինել «Վահե Էնֆիաջյան» բառերով.

4. 7-րդ հավելվածում  (Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողով) «Իվետա Տոնոյան» բառերը փոխարինել «Վարդան Ղուկասյան» բառերով: