Տպել

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ԳՈՒՄԱՐՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ««ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՓԱԹԵԹԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


 Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի  28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով եւ 62-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Ազգային ժողովի խորհուրդը  որոշում Է .

 Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի 2019 թվականի դեկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի ընթացքում ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» (Կ-378-15.11.2019-ՊԻ-011/0) եւ կից ներկայացված օրենքի նախագծի  փաթեթի քննարկման տեւողությունը սահմանել մինչեւ  երկու   ժամ: