Տպել

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի ԱԺԽՈ-008-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Առաջնորդվելով «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 19-ի «Միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-008-Լ որոշման.

1) 2-րդ հավելվածում «Ռոմիկ Մանուկյան (ՀՅԴ խմբ.)» բառերից հետո լրացնել «Ռուզաննա Առաքելյան (ՀՅԴ խմբ.)»  բառերով:
2) 3-րդ հավելվածում «Արմեն Բաբայան (ՀՅԴ խմբ.)» բառերից հետո լրացնել «Ռուզաննա Առաքելյան (ՀՅԴ խմբ.)»  բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: