National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ԱԺԽՈ-006-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 27.12.2017թ.

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 104-րդ հոդվածի 3-րդ մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական oրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով եւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքը եւ կանոնադրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-006-Լ որոշման վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին»:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչություն: Նույն վարչության կազմում իրավական փորձաքննության բաժինը եւ իրավախորհրդատվական բաժինը համապատասխանաբար վերանվանել օրենսդրական փորձաքննության բաժին եւ իրավական ապահովման բաժին:

3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչություն:

4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն: Նույն վարչության կազմում խորհրդարանական տեղեկատվության բաժինը վերանվանել լրատվության բաժին:

5. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական վարչություն: Նույն վարչության կազմում հաշվապահական հաշվառման բաժինը, տնտեսագիտական բաժինը եւ գնումների բաժինը համապատասխանաբար վերանվանել հաշվապահական բաժին, ծրագրման եւ հաշվետվությունների բաժին եւ գնումների կազմակերպման բաժին:

6. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տեղեկատվական եւ վերլուծական վարչության տեղեկատվության եւ վերլուծության ապահովման բաժինը վերանվանել հետազոտական եւ վերլուծական բաժին:

7. Լուծարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի գործերի կառավարչությունը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հեռահաղորդակցության համակարգերի սպասարկման բաժինը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քարտուղարության հրատարակչություն բաժինը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տեղեկատվական եւ վերլուծական վարչության գրադարանը եւ արխիվը:

8. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քարտուղարության կազմից առանձնացնել ընդհանուր բաժինը եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքում ստեղծել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ընդհանուր բաժին» կառուցվածքային ստորաբաժանումը:

9. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքում ստեղծել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի նյութատեխնիկական ապահովման վարչություն» կառուցվածքային ստորաբաժանում: Նույն վարչության կազմում ստեղծել մատակարարման բաժին, շահագործման եւ սպասարկման բաժին, հեռահաղորդակցության համակարգերի սպասարկման բաժին, ավտոտրանսպորտային բաժին:

10. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքում ստեղծել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական սպասարկման բաժին» կառուցվաքծային ստորաբաժանում:

11. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության կազմում ստեղծել մրցույթների եւ ատեստավորման բաժին եւ անձնական գործերի վարման բաժին:

12. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տեղեկատվական եւ վերլուծական վարչության կազմում ստեղծել գրադարանի եւ արխիվի բաժին:

13. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքը եւ կանոնադրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի :

14. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքը եւ կանոնադրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-006-Լ որոշման 2-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 2-ի :

15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի մարտի 1-ից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ     ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆ

2017թ. դեկտեմբերի 27
Երևան
ԱԺԽՈ - 046-Լ

 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am