Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի 015-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 08.07.2020թ.

 

 Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

 Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի մարտի 25-ի «Ազգային ժողովի յոթերորդ գումարման բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-015-Ա  որոշման.

1) 13-րդ հավելվածի (Հայաստան-Թուրքմենստան բարեկամական խումբ) «Վարազդատ Կարապետյան Խմբի ղեկավար  «Իմ քայլը» խմբակցություն» բառերը փոխարինել «Ալեքսանդր Ավետիսյան Խմբի ղեկավար «Իմ քայլը» խմբակցություն»  բառերով,

2)  20-րդ հավելվածի (Հայաստան-Իրան  բարեկամական խումբ) «Վարազդատ Կարապետյան Խմբի ղեկավար  «Իմ քայլը» խմբակցություն» բառերը փոխարինել «Մխիթար Հայրապետյան Խմբի ղեկավար «Իմ քայլը» խմբակցություն»  բառերով, ինչպես նաեւ «Սարգիս Խանդանյան  «Իմ քայլը» խմբակցություն» բառերը փոխարինել «Երջանիկ Հակոբյան «Իմ քայլը» խմբակցություն»  բառերով:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ     ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ

2020թ. հուլիսի 08
Երևան
ԱԺԽՈ - 047-Ա